Նարեկ հայկական վարժարան (Նիկոսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նարեկ հայկական վարժարան (այլ կիրառումներ)
Նարեկ հայկական վարժարան
հուն․՝ Αρμενικού Γυμνασίου Ναρεκ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Անվանված էԳրիգոր Նարեկացի
Երկիր Կիպրոս
ՏեղագրությունՆիկոսիա
ՀասցեԿիպրոս, Նիկոսիա, Ստրովոլոսի Արմենիա փողոց 47
Կայքgym-narek-lef.schools.ac.cy

Նարեկ հայկական վարժարան (հուն․՝ Narek αρμενικό σχολείο), վարժարան Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ 1972 թվականից անվանվել է «Նարեկ»` ի պատիվ Գրիգոր Նարեկացու, գտնվում է Ստրովոլոսի Արմենիա փողոցի 47 հասցեում, Կիպրոսի հայկական թեմի և Սուրբ Աստվածածին եկեղեցու միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է 1971-1972 թվականներին Կրթության նախարարության տեխնիկական ծառայությունների կողմից։ Պաշտոնական բացումը կատարվել է 1972 թվականի նոյեմբերի 12-ին արքեպիսկոպոս Մակարիոս III և Կիլիկիայի կաթողիկոս Խորեն I կողմից։ Դպրոցում սովորում են 110 աշակերտներ։ Ինչպես մյուս Նարեկ կրթօջախները (Լարնակայում, Լիմասոլում), գործում են 2009 թվականին հաստատված Վերա Թեմրազյանի մեկ սկզբունքով Նարեկ հայկական դպրոցների կոմիտեի խնամակալության ներքո։ 2005 թվականից Մելքոնյան կրթական հաստատության ոչ արդարացի փակման պատճառով շուրջ 15 ուսանողներ տեղափոխվել են Նարեկ գիմնազիա (Պատանեկան ավագ դպրոց)[1]։

Նիկոսիայում առաջին հայկական դպրոցը հիմնադրվել է 1870 թվականին Վիկտորիա փողոցում վարդապետ Վարդան Մամիկոնյանի կողմից։ 1886 թվականին հոգևոր հովիվ Հովհաննես Շահինյանը վերակառուցում է շինությունը և այն անվանում «Վարդանանց տղաների դպրոց»։ 1902 թվականին վարդապետ Պետրոս Սարաջյանը կառուցում է «Շուշանյան օրիորդաց դպրոցը»։ Այս երկու դպրոցները գործել են միաժամանակ մինչև 1921 թվականը, երբ տեղացի սեփականատեր Արթին Բեյ Մելիքյանի մահից հետո, նրա ժառանգները իր ցանկության համաձայն ստեղծեցին համակրթական «Մելիքյան Ազգային դպրոցը»։ Սկզբնական շրջանում դպրոցի շենքը մեծ էր թվում, սակայն, շուտով այստեղ են սովորում նաև Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածները։ 1938 թվականին Տիգրան Ուզունյանը հիմնադրում է «Ուզունյան Ազգային դպրոցը»։ 1939-1963 թվականներին այս երկու դպրոցները գործել են «Մելիքյան-Ուզունյան Ազգային դպրոց» անվան ներքո։ 1950 թվականին կառուցվում է մանկապարտեզի նոր շենքը։ 1963-1964 թվականներին դպրոցի տարածքն առգրավվել է թուրք-կիպրական ծայրահեղականների կողմից։ Դասընթացները դադարեցվել են մեկ ամսով։ 1964 թվականի փետրվար-հունիս ամիսներին դպրոցը տեղակայվել է արքեպիսկոպոս Մարկոս III պողոտայի Mitsis շինությունում։ 1964 թվականի սեպտեմբերից մինչև 1972 թվականի հունիսը դպրոցը գործել է երկու շինություններում մինչև նոր տարածքի կառուցումն Անդրանիկ Լ. Աշչյանի նախաձեռնությամբ 1966 թվականին հատկացված տարածքում Պերճ Թիլբյանի աջակցությամբ։

Դպրոցի նոր լսարանները կառուցվել են 2008–2010 թվականներին։ Լսարանների բացումը կատարվել է 2011 թվականի մայիսի 17-ին Կրթության և մշակույթի նախարար Անրեաս Դեմետրիուի կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Նարեկ» հայկական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]