Jump to content

Նարեկ Մալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Մալյան
 
Ծննդյան օր մայիսի 1, 1980(1980-05-01)[1] (45 տարեկան)
Քաղաքացիություն  Հայաստան
 
Կայք՝ malian.am

Նարեկ Մալյան (մայիսի 1, 1980(1980-05-01)[1]), հայ գրող, քաղաքացիական ակտիվիստ, քաղաքական տեխնոլոգ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող[2], եղել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, եղել «Ադեկվադ» հաղորդման վարող, Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի որդին[3], ԵՊՀ դասախոս։ Մարդասպանության համար ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատման դեմ կազմակերպվող ցույցերի նախաձեռնողներից[4]։ «Սոդոմի PR-ը»[5], «Զրոյական կետ»[6] և «Սրտերի թագուհին»[7][8] վեպերի հեղինակը։ Ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատելու համար 2024 թվականի ապրիլի 12-ին դատապարտվել է 1 տարի ազատազրկման[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Մալյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 1-ին։ 2011 թվականին նշանակվել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական մինչև 2016 թվականի հուլիսը, ապա վերանշանակվել է նույն պաշտոնին 2016 թվականի հոկտեմբերին[10] և աշխատել մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին սկսել է վարել «Ադեկվադ» հաղորդաշարը[11]։ 2019 թվականի հունվարին նախաձեռնել է մարդասպան Մհեր Ենոքյանի ազատման դեմ կազմակերպվող ցույցերն ու ստորագրահավաքը։ Մինչ այդ մարդասպան Մհեր Ենոքյանը դատի էր տվել Նարեկ Մալյանին, նրան Վալերի Պերմյակովի հետ համեմատելու համար[12]։ 2019 թվականի հունիսին նախաձեռնել է «ՎԵՏՕ» շարժումը, որի գործունեության հիմնական նպատակն է Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի բացահայտումը, դրա դեմ պայքարն ու Բաց հասարակություն հիմնադրամի գործունեության արգելումը։

Քրեական գործ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվարի 21-ին Նարեկ Մալյանին ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով։ Նույն թվականի փետրվարի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել «մահ դավաճաններին» կոչ հնչեցնելու համար, որն ըստ իրավապահների, բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ[13], չնայած վերջինիս ներկայացումը նվիրված է եղել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ռումինացի կոմունիստ քաղաքական գործիչ Նիկոլաե Չաուշեսկուն[14]։ Հունիսի 30-ին նա արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով[15]։

2023 թվականի սեպտեմբերի 20-ին Նարեկ Մալյանը կրկին ձերբակալվել է, իսկ սեպտեմբերի 22-ին 2 ամսով կալանավորվել է ատելության խոսք տարածելու մեղադրանքով։ 7 ամիս տևած դատավարությունից հետո 2024 թվականի ապրիլի 12-ին դատարանը Նարեկ Մալյանին մեղավոր է ճանաչել «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի» համար և դատապարտել 1 տարի ազատազրկման։ Դատարանի որոշումով Մալյանից հօգուտ պետությանը բռնագանձվել է նաև 105,000 և 198,000 դրամ[16]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հրատարակել է «Սոդոմի PR-ը»[17] վեպը, 2017 թվականին հրատարակել է «Զրոյական կետ» գիրքը[18], իսկ 2019 թվականին՝ «Սրտերի թագուհի» գիրքը[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. ««ՎԵՏՕ» շարժմանն է միացել «Դեղին ժիլետներ» ակցիայի կազմակերպիչ Քրիս Բերտերյանը».
  3. ««Աստծո հետ կապվելու ամենակարճ ճանապարհը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է»։ Նարեկ Մալյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. «Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ բողոքի ցույց է տեղի ունենալու հունվարի 14-ին (Տեսանյութ)».
  5. «Ինչ է հուշում «Սոդոմի PR-ը»».
  6. ««ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏ»-Ը՝ ԼՈՆԴՈՆԻ ԵՎ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ».
  7. «Նարեկ Մալյանը՝ «Սրտերի թագուհու» ու քարոզչական արշավի մասին».
  8. «Լույս է տեսել հրապարակախոս Նարեկ Մալյանի 3-րդ՝ «Սրտերի թագուհին» գիրքը (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. «Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, անազատության մեջ կմնա 5 ամիս 7 օր». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024-05-23-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Նարեկ Մալյանը` Վլադիմիր Գասպարյանի խորհրդական».
  11. «Ադեկվադ Էպիզոդ 1».
  12. «96 թվին ո՞վ է տեսանկարահանել հարցաքննությունը. Մհեր Ենոքյանի մայրը համոզված է՝ որդին կշահի դատը».
  13. Արմենիա, Sputnik (20210227T1423+0400). «Նարեկ Մալյանին քիչ առաջ նոր մեղադրանք է առաջադրվել». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  14. LLC, Helix Consulting. «Մալյան. Ինձ լռեցնելը անհնար է, ներկայացումը անպայման բեմադրվելու է». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  15. Նարեկ Մալյանն արդարացվեց
  16. «Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, անազատության մեջ կմնա 5 ամիս 7 օր». tert.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.(չաշխատող հղում)
  17. Studio, Sargssyan. «Times.am | «Սոդոմի փիարը» գիրքն այլևս հասանելի է Երևանի բոլոր գրախանութներում». times.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  18. ««Ինձ համար շատ հետաքրքիր հայտնագործություն արեցի». Նարեկ Մալյան (Տեսանյութ)». iravunk.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  19. «Լույս է տեսել հրապարակախոս Նարեկ Մալյանի 3-րդ՝ «Սրտերի թագուհին» գիրքը (տեսանյութ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]