Մհեր Ենոքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենոքյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Մհեր Ենոքյան | |
---|---|
Ծնվել է | 1975 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայ-Ռուսական համալսարան |
Մասնագիտություն | իրավագետ, գրող և հրապարակախոս |
Մհեր Ենոքյան (1975), հայ իրավագետ[1], գրող, հրապարակախոս[2], դատապարտված է ցմահ բանտարկության սպանության մեղադրանքով[3]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ սովորել է մինչև 3-րդ կուրսը՝ 1996 թվականը[4]։ Դատապարտվելու պատճառով ուսումը չի ավարտել։ 2018 թվականին 22 տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանը պաշտպանել է «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայում. տեսական ու պրակտիկ խնդիրներ» թեմայով դիպլոմային աշխատանքն՝ ավարտելով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը[1]։ Սա առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ դատապարտյալն իրավաբան է դառնում։
Քրեական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մհեր Ենոքյանը 1996 թվականին սպանության մեղադրանքով դատապարտվել է մահապատժի, ապա 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, այն փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ[5]։ Ըստ դատական վճռի, նա նույն թվականին առանձնակի դաժանությամբ սպանել է իր կուրսեցի Իոսիֆ Աղաջանովին։
Նա երբեք չի ընդունել իր մեղքն՝ ասելով, որ ընդամենը ներկա է եղել սպանությանը։ Մհեր Ենոքյանն ընդդեմ գլխավոր դատախազությանը գործով հերթական դատական նիստի ժամանակ հայտնել է․
![]() |
Ցույց տվեք մեկ ապացույց, որ հիմնավորի իմ մեղքն ու ես կգնամ իմ խուցն՝ այնտեղ մնալով ցմահ։ - 2015-06-15, Նուբարաշեն ՔԿՀ
|
![]() |
Փախուստներ բանտից[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի դեկտեմբերի 9-ին Մհեր Ենոքյանը և ցմահ դատապարտված մեկ այլ կալանավոր Սողոմոն Քոչարյանը փախուստի են դիմել Գորիս քրեակատարողական հիմնարկից[6]։
2009 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ նույն կալանավորները փախուստ են իրականացրել այս անգամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է չորս գրքի և մի քանի հոդվածների։ Նրա հեղինակած գրքերն են՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ», «Խարան», «Սա կինո չէ» և «Դեպի ցմահ ազատություն»[7][8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դարձավ իրավագետ. Հայաստանում առաջին նախադեպն է (տեսանյութ)»
- ↑ ««Դեպի ցմահ ազատություն». լույս տեսավ Մհեր Ենոքյանի չորրորդ գիրքը»
- ↑ 3,0 3,1 «Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտվածները փախել են բանտից»։ Ազատություն Ռադիոկայան։ Նոյեմբեր 28, 2009
- ↑ «Մհեր Ենոքյան կամ՝ մի ցմահ բանտարկյալի ճիչը»
- ↑ «Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել»
- ↑ «Հուսահատ քայլ. ինչո՞ւ դիմեցինք փախուստի»
- ↑ «Մհեր Ենոքյանը երկրորդ գիրքն է գրել»
- ↑ ««Խարան» գիրքը լույս աշխարհ բերողներն անցել են դժոխքի միջով (տեսանյութ)»
- ↑ «Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գրքի շնորհանդեսը կայացավ»