Նարեկ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նարեկ Բեգլարյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1985(1985-09-01)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Նոյեմբերյան, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Հասակ 183 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Հայաստան Միկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2012 Հայաստան Միկա 140 (38)
2007 Հայաստան Միկա-2 6 (8)
2012  Սլովակիա Տատրան 5 (0)
2013-2014 Հայաստան Գանձասար (Կապան) 33 (13)
2014 Հայաստան Միկա 5 (1)
2015-2016 Հայաստան Գանձասար (Կապան) 36 (8)
2016 Ղազախստան Ժետիսու 11 (2)
2017 Հայաստան Ալաշկերտ 1 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24.07.2017:

Նարեկ Սամվելի Բեգլարյան (սեպտեմբերի 1, 1985(1985-09-01)[1], Նոյեմբերյան, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ Պատանեկան տարիքից հանդես է եկել «Միկա» ակումբում։ Նորամուտը նշել է 2005 թվականին։ Հետագայում տեղ է գրավել հիմնական կազմում և մի քանի տարի եղել թիմի անփոխարինելի խաղացող։ 2012 թվականի հունվարից մինչև հունիսի վերջը վարձավճարային հիմունքներով հանդես է եկել Սլովակիայի «Տատրան» ակումբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Բեգլարյանը «Միկա» ֆուտբոլային դպրոցի սան է։ Ակումբի հիմնական թիմի կազմում իր նորամուտը կատարել է քսան տարեկանում՝ 2005 թվականի հուլիսի 9-ին մասնակցելով 9-րդ տուրի՝ «Դինամո-Զենիթ» ակումբի դեմ խաղին։ Հանդիպման 64-րդ րոպեին փոխարինելով Սերգեյ Շևչենկոյին՝ Նարեկ Բեգլարյանը խաղի ավարտից երկու րոպե առաջ գրավել է Էդուարդ Երիցյանի պաշտպանած դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին։ Այդ մրցաշրջանում նա դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր և նվաճել Հայաստանի գավաթը, բայց եզրափակիչ խաղին չի մասնակցել։ Հաջորդ մրցաշրջանում Բեգլարյանը «Միկայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ։ Գավաթի խաղարկությունում նույնպես Բեգլարյանը դարձել է հաղթող, բայց խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով[2]։ 2007 թվականին մասնակցել է 15 խաղի, իսկ 2008 թվականին գրավել է հիմնական տեղը հարձակման գծի հիմնական։ Այդ տարի Բեգլարյանը դարձել է ակումբի լավագույն ռմբարկու՝ խփելով ութ գոլ[3]։ 2010 թվականի առաջնության ավարտից հետո ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր[4]։ 2011 թվականի առաջնության առաջին տուրում անցկացրել է իր 100-րդ հանդիպումը Պրեմիեր լիգայում[5]։ Գավաթի խաղարկությունում Բեգլարյանը ճանաչվել է հաղթող և դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու՝ խփելով 6 գոլ[6]։

Հետագայում լուր է տարածվել, որ Բեգլարյանը ցանկանում է հանդես գալ Եվրոպայի արտասահմանյան առաջնությունում։ Խաղացողին ձեռք բերելու առաջարկ է ստացվել Սլովակիայի Պրեշով քաղաքի «Տատրան» ակումբից։ Ակումբների միջև կնքվել է վարձավճարային պայմանագիր վեց ամսով[7]։ 2012 թվականի հունվարի 25-ի Նարեկ Բեգլարյանը պաշտոնապես դարձել է «Տատրանի» խաղացող։ Թիմում իր նորամուտը նշել է մարտի 3-ին՝ առաջնության՝ «Կոշիցե» ակումբի դեմ խաղի 81-րդ րոպեին փոխարինելով Դևիդ Գուբային, երբ խաղի հաշիվն էր 0։1 հօգուտ հակառակորդի։ Ապրիլի 3 -ին տեղի է ունեցել վերջին խաղը, որին մասնակցել է Բեգլարյանը․ դրանից հետո նա խաղերի հայտացուցակում չի ընդգրկվել աշխատանքային վիզայի հետ կապված խնդիրների պատճառով[8]։ Ակումբի ղեկավարությունն այդ հարցը չի լուծել, և վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ հունիսի 30-ին, Բեգլարյանը վերադարձել է «Միկա»։

Սլովակիյից վերադառնալուց հետո Բեգլարյանն իր արձակուրդն անցկացրել է Հայաստանում։ Նրա հետ միաժամանակ վերադարձել է նաև Ալեքսանդր Թադևոսյանը։ Այդ երկու ֆուտբոլիստներն իրենց մարզումներն անցկացրել են «Միկայի» հետ։ Սկզբում պարզ չի եղել, թե որտեղ են շարունակելու իրենց կարիերան նրանք, բայց քանի որ նրանք պայմանագիր ունեին «Միկայի» հետ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը[9][10], շարունակել են իրենց ելույթները թիմի կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միկա»
«Գանձասար»
  • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2012/13
  • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2013/14

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 24-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միկա 2005 10 2 ? 0 2 0 12 2
2006 1 0 ? 0 0 0 1 0
2007 15 2 3 0 0 0 18 2
2008 25 8 6 3 2 0 33 11
2009 23 5 1 0 1 0 25 5
2010 26 6 3 1 2 0 31 7
2011 26 11 7 7 2 0 35 18
Ընդհանուր 126 34 20 11 9 0 155 45
Տատրան 2011/12 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 5 0
Միկա 2012/13 14 4 0 0 0 0 14 4
Ընդհանուր 14 4 0 0 0 0 14 4
Գանձասար 2012/13 10 5 4 1 0 0 14 6
2013/14 23 8 4 2 2 1 29 11
Ընդհանուր 33 13 8 3 2 1 43 17
Միկա 2014/15 5 1 0 0 2 0 7 1
Ընդհանուր 5 1 0 0 2 0 7 1
Գանձասար 2014/15 12 3 0 0 0 0 12 3
2015/16 24 5 4 2 0 0 28 7
Ընդհանուր 36 8 4 2 0 0 40 10
Ժետիսու 2016 11 2 0 0 0 0 11 2
Ընդհանուր 11 2 0 0 0 0 11 2
Ալաշկերտ 2016/17 1 1 0 0 0 0 1 1
Ընդհանուր 1 1 0 0 0 0 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Нарек Бегларян: Не было времени праздновать победу» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-05-14-ին։ Վերցված է 18.05.2011 
  3. «Нарек Бегларян – в числе ветеранов «Мики»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-09-18-ին։ Վերցված է 18.05.2011 
  4. ««Мика» с 12-ю игроками заключила новые договоры» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-02-03-ին։ Վերցված է 18.05.2011 
  5. «Чемпионат Армении, 1-й тур: Ревью» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-19-ին։ Վերցված է 18.05.2011 
  6. «20-й розыгрыш кубка Армении: Ревью» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-05-14-ին։ Վերցված է 18.05.2011 
  7. «Нарек Бегларян официально подписал контракт с Татраном» (ռուսերեն)։ Armfootball.com։ Վերցված է 24.03.2011 
  8. «Дальнейшее пребывание Бегларяна в «Татране» пока под вопросом» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-11-ին։ Վերցված է 08.07.2012 
  9. «Тадевосян и Бегларян пока будут тренироваться с «Мику»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-08-ին։ Վերցված է 08.07.2012 
  10. «Тадевосян и Бегларян, возможно, вернутся в «Мику»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-08-ին։ Վերցված է 08.07.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]