Նատրիումի նիտրիտ (բժշկական կիրառում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նատրիումի նիտրիտից)
Նատրիումի նիտրիտ
Քիմիական կառուցվածք
Կլինիկական տվյալներ
AHFS/Drugs.comFDA Professional Drug Information
Հղիության
կատեգորիա
  • US: C (ռիսկը բացառված չէ)
ԱԹԴ կոդ
Նույնացուցիչներ
CAS համար7632-00-0
PubChem CID24269
DrugBankDB09112
ChemSpider
UNII
KEGG
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևNaNO2
Մոլային զանգված68.9953
3D մոդել (JSmol)

Նատրիումի նիտրիտ, նատրիումի թիոսուլֆատի հետ օգտագործվում է ցիանիդային թունավորման բուժման համար[1]։ Այն խորհուրդ է տրվում միայն ցիանիդային թունավորման ծանր դեպքերում[2]։ Նրանք, ովքեր ունեն երկուսն էլ`և՛ ցիանիդային, և՛ ածխածնի մոնօքսիդով (շմոլ գազ) թունավորում սովորաբար խորհուրդ է տրվում նատրիումի թիոսուլֆատը[3]։ Այն տրվում է երակային դանդաղ ներարկման միջոցով[1]։

Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել արյան ցածր ճնշում, գլխացավ, շնչահեղձություն, գիտակցության կորուստ և փսխում[1]։ Առավել խնամք պետք է ապահովել սրտային հիվանդություն ունեցող մարդկանց[1]։ Բուժման ընթացքում պետք է կանոնավոր ստուգվի մեթհեմոգլոբինի մակարդակը[1]։ Չնայած հղիության ընթացքում լավ ուսումնասիրված չէ, որոշ փաստեր կան երեխայի պոտենցիալ վնասման վերաբերյալ[4]։ Ենթադրվում է, որ նատրիումի նիտրիտն ազդում է՝ ստեղծելով մեթհեմոգլոբին, որը հետո կապվում է ցիանիդի հետ և այսպիսով հեռացնում է այն միտոքոնդրիումներից[4]։

Նատրիումի նիտրիտն օգտագործվել է բժշկության մեջ 1920-ական և 1930-ական թվականներին[5][6]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Հիմնական Դեղերի Ցանկում է, ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[7]։ ԱՄՆ-ում նատրիումի թիոսուլֆատի հետ կազմում է մոտ 110 դոլար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 65. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. «Sodium Nitrite Solution for Injection - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  3. Baren, Jill M. (2008). Pediatric Emergency Medicine (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1018. ISBN 978-1416000877. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  4. 4,0 4,1 «Sodium Nitrite Injection - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  5. Dart, Richard C. (2004). Medical Toxicology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 172. ISBN 9780781728454. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  6. Bryan, Nathan S.; Loscalzo, Joseph (2011). Nitrite and Nitrate in Human Health and Disease (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 226. ISBN 9781607616160. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Gasco, L; Rosbolt, MB; Bebarta, VS (April 2013). «Insufficient stocking of cyanide antidotes in US hospitals that provide emergency care». Journal of Pharmacology & Pharmacotherapeutics. 4 (2): 95–102. PMID 23761707.