Նատրիումի նիտրատ
Արտաքին տեսք
| Նատրիումի նիտրատ | |
|---|---|
| Քիմիական բանաձև | NaNO₃ |
| Մոլային զանգված | 1,4E−25 կգ[1] գ/մոլ |
| Խտություն | 2,257 g/cm³ գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | 308 °C և 307 °C[2] °C |
| Կազմալուծման ջերմաստիճան | 380 °C |
| Գոյացան էնթալպիա | −257 կՋ/մոլ կՋ/մոլ |
| Հալման էնթալպիա | 16 կՋ/մոլ կՋ/մոլ |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 7631-99-4 |
| PubChem | 24268, 517680 |
| EINECS համար | 231-554-3 |
| SMILES | [N+](=O)([O-])[O-].[Na+] |
| ЕС | 231-554-3 |
| RTECS | WC5600000 |
| ChEBI | 22688 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Նատրիումի նիտրատ, նատրիումական բորակ, չիլիական բորակ, , ազոտական թթվի նատրիումական աղը։ Անգույն բյուրեղական նյութ է, խտությունը՝ 2257 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 308 °C, ավելի տաքացնելիս քայքայվում է, առաջացնելով և , բարձր ջերմաստիճաններում՝ ազոտ, նատրիումի օքսիդներ և թթվածին։ Լավ է լուծվում ջրում (100 գ-ում՝ 88 գ 20 °C)։ Բազմաթիվ աղերի հետ առաջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառնուրդներ։ Ուժեղ օքսիդիչ է, խառնուրդները ֆոսֆորի, ծծմբի, ածխածնի, ալյումինի հետ պայթուցիկ են։ Նատրիումի նիտրատ ստանում են նատրիումի հիդրօքսիդի կամ կարբոնատի և ազոտական թթվի կամ օդախառն ազոտի օքսիդների փոխազդեցությամբ։ Օգտագործվում է որպես ազոտական պարարտանյութ (16% N), ինչպես նաև սննդի, ապակու արդյունաբերություններում և այլուր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chile saltpeter
- ↑ David R. Lide, Jr. Basic Laboratory and Industrial Chemicals: A CRC Quick Reference Handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 199)։ |