Նատաշա Կայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Կայ
Նատաշա Կայը 2009 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նատաշա Կանինի Ջանին Կայ
Քաղաքացիությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մականուն Tasha
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1983(1983-05-22)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Kahuku, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ
Հասակ 173 սմ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքայ Բլու
Համար 32
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հավայի Ռեյբոու Ուահինե (NCAA) 72 (72)
2009-2010 Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍքայ Բլու 40 (12)
2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Ինդեպենդենս 19 (10)
2016-մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքայ Բլու 21 (4)
Ազգային հավաքական
2004-2006 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 21)
2006-2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 67 (24)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նատաշա Կանինի Ջանին Կայ (անգլ.՝ Natasha Kanani Janine Kai, մայիսի 22, 1983(1983-05-22)[1][2], Kahuku, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Սքայ Բլու» ամերիկյան ակումբի հարձակվող։ 2008 թվականի Օլիմպիական չեմպիոն, 2007 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ինչպես նաև հանդես է եկել ԱՄՆ-ի ռեգբիի հավաքականում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շերոն և Բեննի Կայերի ընտանիքում, ունի ֆիլիպինյան, հավայան և չինական արմատներ[4]։ Հայրը աշխատել է Օախուում գտնվող Պոլինեզի մշակութային կենտրոնում, մայրը ուսուցչուհի է եղել։ Հինգ տարեկան հասակում կանգնել է ջարդած շշի վրա և վնասել է ոտնաթաթի մկանները[5]։ Բժիշկները կասկածում էին, որ ապագայում Նատաշան կկարողանա վազել։ Մարզուհին ունի երեք եղբայր և երկու քույր, ովքեր իրենից փոքր են։ 2001 թվականին ավարտել է Կահեկուի ավագ դպրոցը։ Եղել է դպրոցի լավագույն աշակերտներից․ ֆուտբոլից բացի զբաղվել է նաև բասկետբոլով, վոլեյբոլով և թեթև ատլետիկայով։ Հաղթել է նահանգի 110 մետրանոց վազքի, թռիչք երկարության և բարձրության մրցումներում։ 2002 թվականին ընդունվում է Հավայան համալսարան և ուսումնասիրում է սոցոլոգիա։

2002 թվականին ճանաչվում է Արևմտյան կոնֆերենցիայի տարվա լավագույն նորեկ և լավագույն ֆուտբոլիստ։ Համալսարանի ֆուտբոլային թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի հեղինակ[6]։ Այդ գոլերի թվում են նաև նրա հեղինակած երկու հետ-տրիկները։ Կոնֆերենցիայի շրջանակներում սահմանում է չորս ռեկորդ[6]։

2003 թվականին Նատաշան կրկին ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նա դառնում է կոնֆերենցիայի պատմության մեջ երկրորդ սպորտսմենը, ով ստանում է այդ մրցանակը երկու տարի անընդմեջ։ Ինչպես նաև ռեկորդներ է սահմանաում մեկ խաղում (5), մրցաշրջանում (29) և կարիերայում (45) հեղինակած գոլերի քանակով։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 19 խաղերից 14-ում դառնում է գոլի հեղինակ[6]։

2004 թվականին գերազանցում է իր սահմանած ռեկորդը, հասցնելով ակումբի կազմում հեղինակած գոլերի քանակը 57-ի։ Մրցաշրջանի արդյունքներով նա հավակնում է Հերմանի տիտղոսին, որը տրվում էր ուսանողական առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին[6]։

Մրցելույթների վերջին մրցաշրջանում նա կրկին ճանաչվում է Կոնֆերենցիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով այդ մրցանակին արդեն երրորդ անգամ։ Հեղինակել է 15 գոլ, իսկ իր ակումբը հաղթանակ է տարել առաջնությունում։ Ընդհանուր հաշվով Նատաշան ակումբի կազմում չորս տարիների ընթացքում անցկացրած 72 խաղերում հեղինակում է 72 գոլ[6]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի 2006 թվականը հանդես է եկել ԱՄՆ-ի մինչև 21 տարեկանների կանանց երիտասարդական հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում նա դարձել է 12 գոլի հեղինակ[7]։

Համալսարանն ավարտելուց հետո նրան հրավիրում են ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքական։ Այս հավաքականի կազմում Նատաշան իր նորամուտը կատարում է 2006 թվականի Ալգարվեի գավաթի խաղարկության շրջանակներում։ Առաջին երկու խաղերում Նատաշան հավաքականի կազմում հեղինակում է երկուական գնդակ Դանիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների դեմ կայացած խաղերում։ Հանդես է եկել հավաքականի կազմում Չինաստանում կայացած աշխարհի առաջնության շրջանակներում, որում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[8]։ Պեկինում ընթացած Օլիմպիադայում հավաքանի հետ միասին նրանք վաստակում են ոսկե մեդալներ։ Նատաշան այդ մրցաշարի քառորդ եզրափակչում հեղինակում է Կանադայի կանանց ազգային հավաքականի դեմ խաղի հաղթական գնդակը։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը անկցացրել է 2009 թվականի Ալգարվեի գավաթի խաղարկության եզրափակչում ընդդեմ Շվեդիայի կանանց ազգային հավաքականի[9]։

Ակումբային կարիերան սկսել է 2009 թվականին, «Սքայ Բլու» ակումբի կազմում։ Նորամուտային մրցաշրջանում առաջնության շրջանակներում դառնում է վեց գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ էլ խփում է գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Վաշինգտոն Ֆրիդոմի» դարպասը։ Փլեյ-օֆֆի փուլի վերջին «Լոս Անջելես Սոլի» դեմ խաղում Նատաշան գոլային փոխանցման հեղինակ է դառնում, իսկ թիմը տանում է 1-0 հաշվով հաղթանակ[8]։

2010 թվականին ակումբի կազմում անցկացրած 19 խաղերում դառնում է հինգ գոլի հեղինակ։ 2011 թվականին համալրում է «Ֆիլադելֆիա» ակումբի կազմը։ Նոր ակումբի կազմում նա անցկացնում է 19 հանդիպում և դառնում է տաս գոլի հեղինակ։ «Ֆիլադելֆիան» հասնում է մինչև փլեյ-օֆֆի եզրափակիչ, որի շրջանակներում ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում զիջում է «Վեստերն Նյու Յորք Ֆլեշ» ակումբին։ Առաջնության ավարտից հետո ավարտում է ֆուտբոլային կարիերան և սկսում է մարզումներով հանդես գալ ԱՄՆ-ի ռեգբիի կանանց հավաքականի կազմում[8]։

2012 թվականին կազմալուծված WPS լիգայի փոխարեն հիմնվում է Կանանց ազգային ֆուտբոլային լիգան։ 2013 թվականի փետրվարին այդ ժամանակ ծնկի վնասվածքից վերականգնվող Նատաշան համալրում է «Վաշինգտոն Սպիրիտի» կազմը, սակայն պայմանագիր երկու կողմերի միջև այդպես էլ չի կնքվում (այսինքն ֆուտբոլիստը չէր հաղթահարել ակումբի փորձաշրջանային փուլը)[10]։

2016 թվականի առաջնության մեկնարկից առաջ Նատաշան հինգ տարի տևած ընդմիջումից հետո վերսկսում է իր ֆուտբոլային կարիերան՝ «Սքայ Բլուի» կազմ վերադառնալով[11]։ Մրցաշրջանի ընթացքում դառնում է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ[12]։ 2016 թվականի աշնանը առաջնության ավարտից հետո, կրում է վիրահատություն, որը քրոնիկ վնասվածքի հետևանք էր[13]։ Ակումբի կազմ է վերադառնում 2017 թվականի հուլիսին[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշա Կայը իր վրա կրում է հիսուն դաջվածք, ինչը «ESPN Magazine» թերթի և TLC ալիքով հեռարձակվող «LA Ink» ռեալիթի-շոուի համար համապատասխանաբար հոդվածի և եթերի թեմա է դարձել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Soccer star joins US 7s squad». scrumqueens.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Natasha Kai». famousbirthdays.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Pride of the Aloha state». espnfc.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Natasha Kai». hawaiiathletics.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Natasha Kai». teamusa.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Tasha Kai». skybluefc.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  9. «Natasha Kai». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  10. «Washington Spirit Select Six Players in Supplemental Draft». washingtonspirit.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  11. «Tasha Kai». skybluefc.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  12. «Sky Blue FC Signs Forward Tasha Kai». skybluefc.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  13. «Forward Tasha Kai Undergoes Successful Left Ankle Surgery». skybluefc.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  14. «Tasha Kai Returns to Active Roster as Sky Blue FC Hosts Chicago Red Stars». skybluefc.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Կայ» հոդվածին։