Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահ
Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահ | |
![]() | |
Կրթություն՝ | Mubarkiya School? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ և միապետ |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 25, 1937 |
Ծննդավայր | Էլ Քուվեյթ, Քուվեյթ |
Վախճանի օր | դեկտեմբերի 16, 2023[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Քուվեյթ |
Թաղված | Sulaibikhat Cemetery |
Դինաստիա | Աս-Սաբախ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Ahmad Al-Jaber Al-Sabah? |
Զավակներ | Salem Nawaf Al Sabah?, Ahmed Nawaf Al-Ahmad Al-Sabah? և Faisal Nawaf Al-Ahmad Al-Sabah? |
Պարգևներ | |
Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Մուբարաք աս-Սաբահ (արաբ․՝ نواف الأحمد الجابر المبارك الصباح, հունիսի 25, 1937, Էլ Քուվեյթ, Քուվեյթ - դեկտեմբերի 16, 2023[1], Քուվեյթ), Քուվեյթի տասնվեցերորդ էմիրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև իր մահը՝ 2023 թվականի դեկտեմբերի 16-ը, և վեցերորդ էմիրը՝ Մեծ Բրիտանիայից անկախանալուց հետո[5]։ Քուվեյթի տասներորդ էմիրի վեցերորդ որդին՝ Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը։
Քուվեյթի նախկին էմիրի միասնական եղբայրը՝ Սաբահ IV-ը։ Թագաժառանգ է նշանակվել 2006 թվականի փետրվարի 7-ին՝ խախտելով Աս Սաբահ ընտանիքի ավանդույթը, որով իշխող էմիրն ու թագաժառանգը ներկայացնում են նրա տարբեր ճյուղերը՝ «Ալ Ահմեդ» և «Ալ Սալեմ»[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականի հունիսի 25-ին Էլ Քուվեյթում (Քուվեյթ)։ Եղել է Քուվեյթի տասներորդ էմիրի՝ Ահմեդ ալ - Ջաբեր աս-Սաբահի վեցերորդ որդին՝ Յամամայի կնոջից։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո նա սովորել է Մեծ Բրիտանիայի համալսարանում։
Պաշտոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի փետրվարի 12-ին Հավալի նահանգի նահանգապետ դառնալուց հետո նա փորձեց բազմազգ տարածքն ավելի անվտանգ դարձնել՝ ավելացնելով պարեկների թիվը քաղաքների փողոցներում։ Այդ պաշտոնում նա եղել է մինչև 1978 թվականը։
Որպես ներքին գործերի նախարար (1978 թվականի մարտի 12-1988) և (երկրորդական՝ 2003 թվականի հուլիսի 13-2006 թվականի փետրվարի 9)։ Նա սկսեց կատարելագործել ոստիկանությունը՝ հասնելով դրա բարեփոխմանը և նախարարության վերակազմավորմանը[7]։
Որպես պաշտպանության նախարար (1988 թվականի հունվարի 26-1991) կնքել է զենքի գնման, բանակի ապահովման և բանակի վերակազմավորման պայմանագրեր՝ երիտասարդներին ուղարկելով արտասահմանում ռազմական տեխնիկայի կառավարման ուսուցման[7]։
Քուվեյթի ազատագրումից հետո նա նշանակվել է 1991 թվականի ապրիլի 20-ին սոցիալական հարցերի և զբաղվածության նախարար և պաշտոնավարել մինչև 1992 թվականի հոկտեմբերի 17-ը։ Պաշտոնավարման ընթացքում կառուցվել է արդիականացված ծերանոց։ Հետագայում դառնալով Ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ 1994 թվականի հոկտեմբերին նա զարգացրեց զինծառայողների հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ և կոչ արեց երիտասարդներին ծառայել բանակում։ Այդ պաշտոնում եղել է մինչև 2003 թվականը։
Փոխվարչապետ (2003 թվականի հուլիսի 13-2006 թվականի փետրվարի 9) և առաջին փոխվարչապետ (2003 թվականի հոկտեմբերի 16-2006 թվականի փետրվարի 9)[8]։
Քուվեյթի էմիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերի 29-ին մահացավ նրա եղբայր Սաբահը (1929-2020), նույն օրը նա հռչակվեց Քուվեյթի նոր էմիր[9]։ Եղբոր կյանքի վերջին ամիսները նա երկրի ռեգենտն ու փաստացի տիրակալն էր։ Թագավորության պահին մարդկության պատմության մեջ ամենածեր միապետը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի նոյեմբերի 29-ին Նավաֆը հոսպիտալացվել է առողջական անհետաձգելի խնդրի պատճառով[10]։ Մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 16-ին 86 տարեկան հասակում։ Մահվան ճշգրիտ պատճառն ու վայրը դեռ հայտնի չեն[11][12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած էր Շարիֆ բինտ Սուլեյման ալ-Ջասեմի հետ։ Ունեցել է չորս որդի և մեկ դուստր[13][14]։
- Ահմեդ (ծնվ. 1956), Ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ (2020-2022), վարչապետ և ներքին գործերի նախարար (2022 թվականից)։
- Ֆեյսալ (ծնվ. 1957), հասարակական անվտանգության հարցերով ներքին գործերի նախարարի տեղակալ
- Աբդալլահ (ծնվ. 1958)։
- Սալեմ (ծնվ. 1960), ներքին գործերի նախարարի տեղակալ։
- Շեյխա (ծնվ. 1962)։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 թվականի փետրվարի 21-2006 թվականի փետրվարի 9՝ Նորին գերազանցություն Շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահ
- 2006 թվականի փետրվարի 7-2020 թվականի սեպտեմբերի 29. Նորին Մեծություն Քուվեյթի թագաժառանգ, Շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահ
- 2020 թվականի սեպտեմբերի 29-2023 թվականի դեկտեմբերի 16. Նորին Մեծություն Քուվեյթի Էմիր Նավաֆ ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր աս-Սաբահ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը իր գահակալության առաջին իսկ օրվանից եղել է աշխարհի պետությունների և կառավարությունների ամենահին գործող ղեկավարներից մեկը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քուվեյթի մրցանակներ
Երկիր | Ամսաթիվ | Մրցանակ | |
---|---|---|---|
![]() |
2020 թվականի սեպտեմբերի 29-ին | Մուբարաք Մեծի շքանշանի սուվերեն | |
![]() |
2020 թվականի սեպտեմբերի 29-ին | Քուվեյթի ինքնիշխան շքանշան | |
![]() |
2020 թվականի սեպտեմբերի 29-ին | Ազգային պաշտպանության շքանշանի սուվերեն | |
![]() |
2020 թվականի սեպտեմբերի 29-ին | Ռազմական գերազանցության շքանշանի սուվերեն |
Օտարերկրյա պետությունների պարգևներ
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | |
---|---|---|---|
![]() |
2008 թվականի մայիսի 23[15] | Քաղաքացիական վաստակի շքանշանի Մեծ խաչի ասպետ | |
![]() |
2011 թվականի օգոստոսի 1-ին[16] | Ազատարար Սան Մարտինի շքանշանի Մեծ խաչի ասպետ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 وفاة أمير الكويت الشيخ نواف الأحمد الجابر الصباح عن 86 عاما — AlArabiya.net, 2023.
- ↑ BOE: Martes 27 mayo 2008 — 2008. — Iss. 128. — P. 24764.
- ↑ SAIJ: CONDECORACIONES
- ↑ talal Palestinian leader grants Crown Prince highest merit — 2018.
- ↑ «Наследный принц Наваф назначен новым эмиром Кувейта» (ռուսերեն). ТАСС. 2020 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Nawaf is appointed Kuwait Crown Prince». gulfnews.com (անգլերեն). 2006 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 7,0 7,1 «Рыцарская армия. История Кувейта». kuwait-history.net (արաբերեն). 2008-01. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Crown Prince Sheikh Nawaf Al-Ahmed Al-Jaber Al-Sabah». Global Security. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Новый эмир Кувейта Наваф Ас Сабах вступил на престол». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Kuwaiti emir admitted to hospital, condition stable: State media». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Kuwait's Emir Sheikh Nawaf dies, Sheikh Meshal named as successor». Reuters. 2023 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Скончался эмир Кувейта». Interfax.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «New Emir of Kuwait named». Royal Central (բրիտանական անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Who is Sheikh Nawaf Al-Ahmad Al-Jaber Al-Sabah?». AlKhaleej Today (արաբերեն). 2020 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Официальный бюллетень» (PDF). Официальный бюллетень (անգլերեն). 2008 թ․ մայիսի 27. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Награждения». saij.gob.ar (անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.