Նավառեսի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավառեսի ամրոց
Castillo de Navarrés
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՆավառես[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Navarrés Վիքիպահեստում

Նավառեսի ամրոց (իսպ.՝ Castillo de Navarrés), գտնվում է Իսպանիայի Վալենսիայի տարածաշրջանի Նավառես (իսպ.՝ Navarrés) բնակավայրի մոտ՝ բրոնզե դարաշրջանում[3]։ Տեղակայված է բնակավայրին մոտ՝ բլրի գագաթին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենից ներկայացնում է մուսուլմանական կառույց, երբ այդ վայրերում իշխում էին իսլամիստները։ Խատիֆայի (իսպ.՝ Xàtiva) շրջափակման ժամանակ Ջայմ 1-ինը (իսպ.՝ Jaime I) 1244 թվականին գրավում է ամրոցը։

Ամրոցի առաջին սեփականատեր է դառնում 1297 թվականին Լաուրիա (իսպ.՝ Lauria) ընտանիքը։ 1367 թվականին սեփականատեր է դառնում Պասկուալ Մազանան (իսպ.՝ Pascual Maçana), իսկ 1387 թվականին ամրոցը գնում է Խուամե Կաստելլան (իսպ.՝ Jaume Castellá): 1448 թվականին որոշվում է Նավառեսի տարածքը մեծացնել, որպեսզի տարածաշրջանը ավելի բնակեցնեն` ստեղծելով “ՆԱՎԱՌԵՍԻ ԲԱՐՈՆՆԵՐ” (իսպ.՝ BARONÍA DE NAVARRÉS), որը շրջակայքի բնակավայրերի հետ դառնում է Տոլսա (իսպ.՝ Tolsá) ընտանիքի սեփականությունը։

Հետագայում՝ 1557 թվականին, Ֆելիպե 2-րդ (իսպ.՝ Felipe II) արքան շնորհում է Դ. Պեդրո Գալցրան դե Բորխային (իսպ.՝ D. Pedro Luís Galcerán de Borja) Նավառեսի Մարքիզի (իսպ.՝ MARQUESADO DE NAVARRÉS) շքանշանը։

1609 թվականին մավրիտանացիները անընդհատ ապստամբություններ էին բարձրացնում, որի պատճառով տարածաշրջանը դառնում է գրեթե անմարդաբնակ։

Նկարագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը նման է այդ տարածարջանի մնացած ամրոցներին։ Ունի փոքր տեսք, գտնվում է տարածքի վրա իշխող ժայռի գագաթին։ Ներկայումս պահպանվել է ամրոցի մնացորդների փոքր հատվածը, որը իրենից ներկայացնում է պարսպի մի փոքր հատվածի ավերակներ և երկու աշտարակի քառակուսաձև հիմքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
  3. «El Castillo.» Sitio web del Ayuntamiento de Navarrés. Consultado el 21 de noviembre de 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.navarres.es/content/el-castillo

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավառեսի ամրոց» հոդվածին։