Նավակ (հուշարձան, Սամարա)
![]() | |
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Սամարա |
Շինության ձև | բետոնե նավակ |
Ներկա վիճակ | կանգուն |
Սամարյան նավակ (ռուս.՝ Самарская Ладья), քանդակային կոմպոզիցիա, Սամարայի տեսարժան վայրերից մեկը։ Իրենից ներկայացնում է 20 մետր բարձրությամբ բետոնե հսկայական կառույց, քաղաքի առափնյա մասում։ Կառուցվել է 1986 թվականին սամարացի ճարտարապետներ Անատոլի Յանկինի և Իգոր Գալախինի նախագծով[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 1986 թվականին սամարացի ճարտարապետներ Անատոլի Յանկինի և Իգոր Գալախինի նախագծով, նվիրված է 1586 թվականին կայսր Ֆյոդոր Իոհանովիչի հրամանով հիմնադրված քաղաքի 400-ամյա հոբելյանին։
Հուշարձանի կառուցվածքը պատկերում է ալիքների վրա լողացող հինավուրց նավակ, որը ներկայացնում էր տարածաշրջանի պատմությունը, երբ Վոլգայի ափերով անցնում էին ռուս դյուցազունների և վաճառականների նավերը։ Սպիտակ ներկված քարակոթողը, տեղադրված էր այնպես, որ նավակի քթամասը ուղղված լիներ Ժիգուլևյան լեռների կողմը, որտեղից բացվում է Վոլգայի աջ ափի համայնապատկերը։
Գետափի այն հատվածը, որտեղ տեղադրված է հուշարձանը համարվում է տեղացիների հանգստի սիրված վայրերից մեկը։ Այստեղ են նշում տոները և քաղաքի համար նշանավոր օրերը[2][3]։
Բացի այդ քարակոթողը համարվում է քաղաքի խորհրդանիշերից մեկը, նրա պատկերը կարելի է տեսնել համարյա բոլոր հուշանվերային արտադրանքների վրա։ Քաղաքի բնակիչների շրջանում անցկացված հարցման համաձայն Նավակը մտնում է քաղաքի տեսարժան վայրերի եռյակի մեջ, Փառքի հուշարձանից և առափնյա տարածքից հետո[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «"Ладья"» (անգլերեն)։ gubernya63.ru։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Монумент «Самарская ладья», Самара, Россия: описание, фото, где находится на карте, как добраться»։ www.1000mest.ru։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Стела "Ладья"» (ru-RU)։ turportal63.ru։ Վերցված է 2018-04-19
- ↑ «Монумент «Самарская ладья» в Самаре на фото и карте»։ russights.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-19-ին։ Վերցված է 2018-04-19