Նավաբեկությունից առաջացած իրավունք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նավաբեկությունից առաջացած իրավունք, առափնյա իրավունք, սովորութային իրավունք, ըստ որի նավաբեկության հետևանքով ափ նետված կամ մերձափնյա որոշակի հատվածում հայտնաբերված ողջ գույքը համարվում էր տվյալ առափնյա տերիտորիայի գերիշխանի սեփականությունը։ Առաջացել և կիրառվել է Ասիայում և Եվրոպայում։ Հին դարերից սկսած, նավաբեկության հետևանքով ձեռք բերված գույքը դիտվել է որպես եկամուտների օրինական աղբյուր։ Ձգտելով մեծացնել «ծովի նվերները»՝ գերիշխանները հաճախ կազմակերպում էին արհեստական նավաբեկություն։ Նավաբեկությունից առաջացած իրավունք հիմնավորելու նպատակով երբեմն նույնացրել են անժառանգ, «տիրազուրկ գույք» և նավաբեկության հետևանքով ձեռք բերված «գույք» հասկացությունները կամ համարել, որ այն ամենը, ինչ հայտնաբերված է տվյալ տերիտորիայում, պատկանում է այդ տերիտորիայի սեփականատիրոջը։ Փորձեր են արվել նաև նավաբեկությունից առաջացած իրավունք օգտագործել որպես պատիժ։ Որքանով նավաբեկությունից առաջացած իրավունքը մեծ վնաս էր հասցնում ծովագնացությանն ու ծովային առևտրին, ժողովուրդների ու պետությունների բնականոն հարաբերություններին, դրա սահմանափակման, ապա նաև արգելման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 185)։ |