Նաջաթ Վալլո-Բելկասեմ
| Նաջաթ Վալլո-Բելկասեմ | |
| Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | University of Picardie Jules Verne? և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (2000)[1] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | մուսուլման |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1977[2][3] (48 տարեկան) |
| Ծննդավայր | Beni Chiker, Nador Province, Oriental, Մարոկկո |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Boris Vallaud?[4] |
| Կայք՝ | najat-vallaud-belkacem.com |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Նաջաթ Վալլո-Բելկասեմը (ֆրանսերեն՝ Najat Vallaud-Belkacem, հոկտեմբերի 4, 1977[2][3], Beni Chiker, Nador Province, Oriental, Մարոկկո), ֆրանսիացի քաղաքական գործիչ, ունի մարոկկոնյան ծագում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Մարոկկոյի Նադոր քաղաքի մոտ գտնվող Beni Chiker վայրում։ Ընտանիքի յոթ երեխաներից երկրորդն է եղել։ Ունի իսպանական և ալժիրական արմատներ։
1982 թվականին երեխաները մայրերի հետ տեղափոխվում են Ֆրանսիա, որի Ամեն քաղաքում հայրը աշխատում էր որպես բանվոր։ Այստեղ մեծացել և ավարտել է դպրոցը։ 2002 թվականին ավարտում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։ Ինստիտում ծանոթանում է Բորիս Վալլոյի (ֆրանսերեն՝ Boris Vallaud) հետ և 2005 թվականի օգոստոսի 25-ին ամուսնանում վերջինիս հետ։
2002 թվականի սկսած Ֆրանսիայի Սոցիալիստական կուսացության անդամ է, հանդես է եկել Լեոնի քաղաքապետ Ժերար Կոպլնի կազմում։
2007 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է Սեգոլեն Ռույալի քարտուղարը։ 2008 թվականից նա եղել է Լեոնի քաղաքապետի խորհրդատուն մեծամասշտաբ երիտասարադական և հասարակական միջոցառումների գծով։
2012 թվականի մայիսի 16-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 25-ը եղել է կանանց իրավունքների նախարար, միաժամանակ զբաղվելով այլ քաղաքական գործունեություններով։ 2014 թվականի օգոստոսի 25-ին դառնում է Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին կրթության նախարարը (2017 թվականի մայիսի 17-ին Էդուար Ֆիլիպի կառավարություն կազմելուց հետո զրվում է նախարարական պաշտոնից)[6]։
Իրեն բնութագրում է որպես «ոչ գործնական մուսուլման»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ l'Association des Sciences-Po - Fiche profil
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.gala.fr/l_actu/news_de_stars/boris-vallaud-et-najat-vallaud-belkacem-que-signifient-les-prenoms-de-leurs-jumeaux-nour-chloe-et-louis-adel-20250313
- ↑ https://frenchamerican.org/young-leaders/earlier-classes/2006/
- ↑ «France's new education minister prompts rightwing protests». The Guardian. 2014 թ․ օգոստոսի 27. (անգլերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vallaud-Belkacem attaquée sur sa double nationalité Արխիվացված 2017-07-26 Wayback Machine (Ֆրանսերեն )
- Объявлен новый состав правительства Франции
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջաթ Վալլո-Բելկասեմ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||