Նապոլեոնի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոնի դամբարանը

Նապոլեոնի դամբարան, հուշարձան, կանգնեցված Փարիզի Հաշմանդամների տանը, որտեղ պահվում են Նապոլեոն Բոնապարտի մասունքները։

Նապոլեոնը մահացել է 1821 թվականին, երբ աքսորված էր Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Սուրբ Հեղինե կղզի։ Մահից հետո աճյունը տեղափոխվել է Ֆրանսիա՝ Փարիզի հաշմանդամների տանը նրա համար կառուցված դամբարանում։ 1861 թվականին կայսեր աճյունը տեղափոխվեց դամբանաքարի մեջ, որի վրա նրա մարտական հաղթանակների թվարկումն է։

Նապոլեոնի աճյունն ամփոփված է իրար մեջ մտնող 6 դագաղի մեջ։ Ներքին դագաղը երկաթից է և պատված է անագով, երկրորդը կարմիր փայտից է, երրորդն ու չորրորդը կապարից են, հինգերորդը՝ սև փայտից, և վերջինը՝ կաղնու փայտից։ Այժմ նրա շուրջ Ֆրանսիայի այլ ականավոր զորավարների գերեզմաններ էլ կան։