Նայեաց սիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածամայրը գահի վրա, Հովնաթան Հովնաթանյան (1730-1801))

Նայեաց սիրով, Խաղաղական ժամերգության ժամանակ երգվող շարական։ Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալին է։ Խաղաղական ժամերգությունը ուղղված է Հոգի Աստծուն և խորհրդանշում է Քրիստոսի դժոխք իջնելը և արդարների տանջանքների դադարեցումը։ Կատարվում է մայրամուտից հետո։ Աղոթքներում խնդրվում է Աստծուն՝ անդորրություն և խաղաղություն պարգևել մարդու հոգուն։ Ժամերգությունը կատարվում է մայրամուտից հետո։

Տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայեաց սիրով, Հայրդ գթած,
Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.
Եւ զբանակս հրեշտակաց
Տուր պահապան մեզ տկարացս,
Փրկեա զանձինս ի փորձանաց,
Ի խաւարի շրջող դիւաց.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի։
-
Էին անեղ, անսկզբան`
Ծնունդ անճառ Որդի և Բան.
Որ արարեր զտիւ գործոյ
Եւ զգիշեր ի հանգիստ քնոյ.
Տուր ի ննջել` աչաց մարմնոյ,
Արթուն լինել մեզ ըստ հոգւոյ.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի։
-
Րաբուն հոգւոց բանաւորաց,
Աղբիւր լուսոյ, բաշխող շնորհաց.
Ի փակիլ դրանց բնութեանց մարմնոց,
Լոյս տուր աչաց սրտից մերոց.
Ի գիշերաց առ քեզ կանխել,
Ընդ հրեղինացն օրհնաբանել.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի։
-
Սուրբդ սրբոց Երրորդութիւն,
զՄեզ մաքրեա քեզ բնակութիւն.
Շնորհեա ընդ մանկանցն առագաստի
Հանգչիլ ընդ քեզ ի յանկողնի.
Տուր զհայցուած բարեկամին
զՓոխ երից նկանակին.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի։
-
Երևելի լոյս ստեղծեր,
զՏիւ և զգիշեր բաժանեցեր.
Ծագեա մեզ. Տէ՜ր, ի գիշերի
զճառագայթս իմանալի.
Տուր յամենայն ժամանակի
զՊահպանող աջ քո հովանի.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի։
-
Սիրոյ քո հուր արկեալ յերկիր`
Բորբոքեսցի ի հոգիս մեր.
զԽորհուրդ սրտից մեր մաքրեսցէ`
զԼոյս գիտութեան քո փայլեսցէ.
Ի քնոյ մահու զմեզ զարթուսցէ,
զՄիտս բոցով քո վառեսցէ.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի։
-
Ի քեզ նայիմք, լոյսդ անմատոյց,
Ի զգայական ծածկեալ լուսոյ.
Որ վասն մեր եդար ի գբի
Եւ ննջեցեր ի տապանի.
Առ մեզ ննջեա արթուն բնութիւն,
Հերքեա զչարին ներգործութիւն.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի։
-
Էիդ լուսոյ անստուերի
Պաղատանօք կամք առաջի.
Որ փակեալ դրամբք յերեկոյին
Երևեցար մետասանին.
Ընդ Թովմայի առ քեզ կոչեմք,
Տէր և Աստուած, զքեզ դաւանեմք.
Է՜ջ և առ մեզ յերեկոյիս,
Եւ տուր զողջոյն քո ի հոգիս։
-
Րամեալքս զքեզ, Տէր, աղաչեմք,
Մեզ յօգնութիւն նայեա, հայցեմք.
Պահապանդ Իսրայէլի,
Անձանց մերոց լեր հովանի.
Օթեա առ մեզ, խաղաղարար,
Զի ննջեսցուք անխռովաբար.
Եւ ընդ առաւօտս կանխեսցուք,
Օրհնել զքեզ`ընդ Հօր հոգւով։
-
Գոչման փողոյն Գաբրիէլի,
Որ ի վերջնումն գիշերի,
Լսել արա զմեզ արժանի,
Եւ յաջակողմն օդեաց դասի`
Անշէջ վառեալ զլոյս լապտերաց,
Ըստ իմաստուն հինգ կուսանաց.
Զի ընդ փեսայիդ ի յառագաստ`
Հարսունք հոգւով մտցուք ի փառս։
-
Հալածեա ի մէնջ, Տէր, նշանաւ Խաչի քո զընդիմամարտ եւ զաներեւոյթ գազանն, եւ մի տար յապականութիւն զքո ժառանգութիւնս։
-
Բարեխօսեա՛ վասն մեր, Աստուածածին Մարիամ, որ ծնար զտէր Աստուած, որ հովուերըն զԻսրայէլ, ամենազօր եւ սքանչելի փառօքն իւրովք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]