Նամաստե

Նամաստե (հինդի՝ नमस्ते), արտահայտություն, որն օգտագործվում է Հնդկաստանի և Նեպալի բնակչության կողմից՝ ողջույն և ցտեսություն եզրույթների փոխարեն[1][2][3]։
Նամաստե բառը կազմված է հինդի լեզվի երկու արմատներից։ Դրանցից առաջինը նամախն է, որը թարգմանաբար նշանակում է «ողջունում» (հինդի՝ नम), իսկ տեն-ը՝ «դուք» դերանվան սեռական հոլովն է։
Որպես ժեստ այն ներկայացնում է մարդու երկու ձեռքերի միացումը դիմացինի դիմաց, ի նշան ողջույնի և ցտեսության։ Լայն իմաստով այն նշանակում է «աստվածային ողջունել և կապվել աստծո հետ»։ Ըստ հինդուականության ուսմունքի՝ ողջույնը ընդունելի և խրախուսելի է աստծո կողմից և այն կարող է արժանանալ վերջինիս օրհնությանը և գովասանքին[4][5]։
Նամասեն մարդու հավերժական հոգևոր գոյության մասն է։ Հնդկական կրոնում ողջունելու այս արարողակարգը կարևոր նշանակություն ունի։ Այն հատկապես լայն տարածում ունի Հարավային Ասիայի երկրների ազնվականության շրջանում։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Constance Jones and James D. Ryan, Encyclopedia of Hinduism, ISBN 978-0-8160-5458-9, p. 302
- ↑ Chatterjee, Gautam (2001), Sacred Hindu Symbols, Google books, pp. 47–48.
- ↑ Lawrence, J. D. (2007), The Boundaries of Faith: A Journey in India, Homily Service, 41(2), pp. 1–3
- ↑ Kelkar (2010), A Vedic approach to measurement of service quality, Services Marketing Quarterly, 31(4), 420-433
- ↑ Roberto De Nobili, Preaching Wisdom to the Wise: Three Treatises, ISBN 978-1880810378, page 132
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նամաստեի նշանակությունը Յոգայի ամսագիր
- (2003-08-10)։ «Ոջղույի ձևերը Կաշմիրիում» (PDF)։ Հնդկաստանի լեզվաբանության ինստիտուտ։
- Greenwood, Չադ (Fall 1997), «Հին հնդկական փիլիսոփայություն», Հինդուիզմի ծիսակարգեր, CSU Chico, արխիվացված օրիգինալից 2007-12-26-ին, https://web.archive.org/web/20071226125638/http://www.csuchico.edu/~cheinz/syllabi/asst001/fall97/2chd.htm, վերցված է 2016-12-30
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նամաստե կատեգորիայում։ |