Նամակ ռազմաճակատից
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Aleksandr Ivanovich Laktionov? |
տարի | 1947 |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Նամակ ճակատամարտից» (ռուս.՝ «Письмо с фронта»), խորհրդային գեղանկարիչ Ալեքսանդր Լակտիոնովի ժանրային նկարը, որը նա ավարտին է հասցրել 1947 թվականին։ Նկարում պատկերված են ռազմաճակատից զինվորի ուղարկած երկար սպասված նամակն ընթերցող նրա հարազատներն ու հարևանները։ 1948 թվականին նկարն արժանացել է Ստալինյան մրցանակի և մեծ ճանաչում բերել հեղինակին[1]։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նամակ ռազմաճակատից» կտավն Ալեքսանդր Լակտիոնովը նկարել է Զագորսկում՝ Մոսկվայի մերձակայքում, որտեղ 1944 թվականի սկզբին նկարիչն իր ընտանիքի հետ եկել էր Սամարղանդից, որտեղ տարհանման մեջ էր գտնվում Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի հետ։ «Ես իմ մեծ ընտանիքի հետ ապրել եմ Տրոիցե-Սերգիյան մայրավանքում։ Այնտեղ Կրեմլի պատին նախկինում եղել է հրակնած հրանոթի համար, իսկ հետագայում կառուցվել է մեծ վանական խուց»[2]։ 1945 թվականի գարնանը պայմանագիր կնքելով իր առաջին հետդիպլոմային նկարի վերաբերյալ՝ Լակտիոնովը պատրաստվել է այն անվանել «Հանդիպում» (ռուս.՝ «Встреча»)։ Փորձել է մի քանի տարբերակներ, բայց ամեն ինչ որոշել է պատահականությունը։ Մի օր զբոսանքի ժամանակ նա հանդիպել է վիրակապած ձեռքով զինվորի, որը քայլելիս հենվում էր փայտին։ Նա փնտրում էր ինչ-որ հասցե, որպեսզի փոխանցի նամակը։ Զրանք զրուցել են, Լակտիոնովն օգնել է գտնել անհրաժեշտ տունը և դարձել ռազմաճակատից երկար սպասված լուրն ստանալու տեսարանի ակամա ականատեսը։ Այսպիսով նա վերջնականապես կողմնորոշվել է ապագա նկարի մտահղացման հարցում։
Նկարի ստեղծման համար պահանջվել է երկու տարի, և այն ավարտվել 1947 թվականին։ Նամակաբեր զինվորի համար որպես մոդել հանդես գալ Ա. Լակտիոնովը խնդրել է նկարիչ Վ. Նիֆոնտովին։ Ըստ կտավի հեղինակի հուշերի՝ ճակատից վերջերս վերադարձած դեսանտավորը, լինելով բանակային համազգեստով (ինչպես և ենթադրվում էր), իր խիզախ տեսքով հավակնում էր հայտնվել կտավում։ Միայն անհրաժեշտ է եղել ձեռքը թեթևակի կապել վիրակապով և թեթևակի հենվել ձեռքով պատրաստված հենափայտին։ Ծրարով կինն Ալեքսանդր Լակտիոնովի մորաքույրն է՝ Եվդոկիա Նիկիֆորովնան։ Նամակը կարդացող տղան նկարչի 7-ամյա որդին է՝ Սերյոժան, իսկ հյուսքով աղջիկը՝ դուստրը՝ Սվետլանան։ Իսկ հարևանը պատկերվել է որպես թեթև կոֆտայով և հակաօդային պաշտպանության հերթապահի կարմիր թևկապով աղջիկ։ Նա պատկերված է արևի լույսի ներքո, իսկ նրա ժպիտը ջերմություն և լույս է հաղորդում կտավին՝ պատկերը լցնելով ուրախությամբ[3]։
1948 թվականին նկարը ցուցադրվել է Տրետյակովյան պատկերասրահում Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսում, որտեղ բացառիկ հաջողություն է ունեցել հանդիսատեսի մոտ։ Ցուցահանդեսից հետո կտավը ձեռք է բերվել Տրետյակովյան պատկերասրահի կողմից։ 1948 թվականին «Նամակ ռազմաճակատից» նկարի համար Ալեքսանդր Լակտիոնովն արժանացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի։ Հետագայում Ալեքսանդր Լակտիոնովն ստեղծել է նկարի հեղինակային կրկնությունը մի շարք թանգարանների համար։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը լայնորեն հայտնի է բազմաթիվ ցուցահանդեսների և հրապարակումների շնորհիվ, բազմիցս վերատպագրվել է մամուլում։ Այն ներառել են դպրոցական դասագրքերում, զետեղել օրացույցների էջերում, «Огонёк», «Работница», «Крестьянка» ամսագրերում, առանձին թերթերի վրա տպագրել զանգվածային տպաքանակով։
Նկարի վերարտադրությունը պատկերված է ԽՍՀՄ «Խորհրդային գեղանկարչության պատմություն» շարքի փոստային նամականիշերից մեկի վրա (1973 թվական[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Меос В. Э. Жизнь и творчество Александра Лактионова. — 25.08.2011.
- ↑ Долгополов И. Письмо с фронта // Мастера и шедевры.
- ↑ А. И. Лактионов — «Письмо с фронта» // Советская живопись. — 22.08.1973.
- ↑ Почта фронтовая, почта полевая // Календарь филателиста. — 1975. — М.: Связь, 1974. — 29—31 декабря.
- ↑ ««Советская живопись» выпуск от 22 августа 1973 года»։ Аrt-stamps.narod.ru։ 04 июня 2008 г.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Соловьёв В. Золотая книга русской культуры. — М.: Белый город, 2007.
- Щербаков Б. Александр Иванович Лактионов // Огонёк.