Jump to content

Նախո քեռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախո քեռի
Ծնվել է1851
ԾննդավայրԳնեկանց, Մոկսի գավառակ, Վանի վիլայեթ
Մահացել է1916 կամ 1920
Մահվան վայրՎաղարշապատ, Էջմիածնի գավառ
Մասնագիտությունասմունքող

Նախո քեռի, Մոկացի (իսկական անունը՝ Նահապետ, Նախո-բիձա, 1851, Գնեկանց, Մոկսի գավառակ, Վանի վիլայեթ - 1916 կամ 1920, Վաղարշապատ, Էջմիածնի գավառ), «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նշանավոր ասացողներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնեկանցից պանդխտել է Վաղարշապատ, 1914 թվականին եղել է Գևորգյան ճեմարանի դռնապանը։ Նախո քեռու «Դավիթ և Մհեր» պատումը, որը հաջորդել է Գարեգին Սրվանձտյանի հրատարակած առաջին պատումին, գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ 1886 թվականին։ Բովանդակության ամբողջությամբ և գեղարվեստական կատարելությամբ Նախո քեռու պատումը լավագույններից է էպոսի տարբերակների շարքում։

Մանուկ Աբեղյանը հավաստել է, որ Նախո քեռին եղել է ավանդապահ ու ստուգապատում ասացող, երգել նաև ժողովրդական վեպի չափածո հատվածներ, որոնք նոտագրել է Կոմիտասը։ «Դավիթ և Մհեր» պատումը համառոտած թարգմանել է Վալերի Բրյուսովը և հրատարակել «Հայաստանի պոեզիան» (1916) անթոլոգիայում։

Նախո քեռուն Մոկս նահանգի ազգային տարազով պատկերել է հայ նկարիչ, Գևորգյան ճեմարանի ուսուցիչ աշխատած Վարդգես Սուրենյանցը[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ուշագրավ ուրվագծեր երևելիների հոբելյանական դիմապատկերին». ankakh.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 171