Նախիջևանի դրոշի հրապարակ թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախիջևանի դրոշի հրապարակ թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Նախիջևան
Հիմնադրվել է2014
Քարտեզ
Քարտեզ

Նախիջևանի դրոշի հրապարակ թանգարան (ադրբ.՝ Naxçıvan Bayraq Meydanı Muzeyi), Ադրբեջանի Նախիջևան քաղաքում հիմնադրված թանգարան. Թանգարանը հիմնադրվել է 2014 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական դրոշի թանգարանը ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի Նախագահի 2014 թվականի օգոստոսի 22-ի հրամանով[2]։ Թանգարանը բացվել է 2014 թվականի նոյեմբերի 17-ին[3]։ Հրապարակում պետական դրոշը մարմնավորում է անկախությունը։ Թանգարանում ցուցադրված պետական խորհրդանիշները լայն հնարավորություններ են տալիս ուսումնասիրելու Ադրբեջանի պատմությունը, ներառյալ Նախիջևանի խանության և Ինքնավար Հանրապետության պատմությունը։ Պետական դրոշի թանգարանը գտնվում է Նախիջևանի ամենաբարձր մասում։

Դրոշակի շուրջ ստեղծված թանգարանը ութանկյուն է։ Հրապարակում ծածանվող ազգային դրոշի երկարությունը 20 մետր է, լայնությունը `10 մետր, իսկ դրոշաձողի բարձրությունը` 57 մետր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]