Նախիջևանի ավտոմոբիլային գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նախիջևանի ավտոմոբիլային գործարան
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2006
ՎայրՆախիջևան, Ադրբեջան
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Կայքnaz.az

Նախիջևանի ավտոմոբիլային գործարան (ՆԱԳ) (ադրբ.՝ Naxçıvan Avtomobil Zavodu (NAZ)), Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմում գտնվող Նախիջևան քաղաքում տեղակայված ավտոմոբիլային գործարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանը հիմնադրվել է 2006 թվականին, իսկ պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 11-ին։ 2009 թվականի մայիսին Չինաստան-Ադրբեջան բիզնես ֆորումի ընթացքում չինական Lifan ավտոմոբիլային ընկերության և ՆԱԳ-ի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, համաձայն որի գործարանում սկսվելու է Lifan մարդատար ավտոմոբիլների արտադրություն[1]։

Գործարանը ընդգրկում է 2.6 հեկտար տարածք։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի ծավալները կազմում են 5 հազար միավոր ավտոմոբիլ տարեկան։ Առաջին փուլում արտադրվել է չորս տեսակի Lifan մակնիշի 108 մարդատար մեքենա, որոնք վաճառվել են NAZ-LIFAN տակ։ Դրանք են. NAZ-LIFAN 620 (սեդան), NAZ-LIFAN 520 (սեդան), NAZ-LIFAN 520i (հեթչբեք) և NAZ-LIFAN 320 (հեթչբեք) մեքենաները։ 2012 թվականից գործարանում սկսվել է NAZ-LIFAN X60 տիպի ամենագնացի արտադրությունը։ NAZ-LIFAN 620 մոդելները արդեն արտադրվում են ավտոմատ փոխանցման տուփով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lifan 320 01 China 2012-05-20.JPG
Lifan 520i 01 China 2012-05-20.JPG
Lifan 520 01 China 2012-07-15.JPG
Lifan 520 01 China 2012-07-15.JPG
Lifan 620 01 China 2012-05-20.JPG
Lifan X60 -- Auto Chongqing -- 2012-06-07.jpg
Գործարանի արտադրանքը՝ Lifan 320, Lifan 520i, Lifan 520, Lifan 620, Lifan X60

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]