Jump to content

Նախակորիզավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նախակորիզավորներից)
Նախակորիզավորներ

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշները.

Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։ կորիզավորների բութ և անբութ թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժառանգական նյութը գտնվում է ցիտոպլազմայի մեջ։ Այն օղակաձև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ է, որը կոչվում է նուկլեոտիդ։ Նուկլեոտիդները նուկլեինաթթուների մոնոմերներն են։
  • Ակտիվ են բոլոր գեները, քանի որ սպիտակուցների հետ կոմպլեքս չեն կազմում։
  • Չունեն թաղանթային օրգանոիդներ, ունեն միայն ռիբոսոմներ, որոնք թաղանթ չունեն, իսկ թաղանթային օրգանոիդների դերը կատարում են պլազմային թաղանթի դեպի բջջի ներս առաջացած ծալքեր (մեզոսոմները)։ Ռիբոսոմները կատարում են սպիտակուցների սինթեզ։
  • Բաժանումը պարզ է։
  • Բջջաթաղանթը կազմված է 2 շերտից։ Արտաքին շերտը հաստ է և ամուր, կոչվում է բջջապատ(բույսերի մոտ), որը ջրիմուռների մոտ կազմված է ցելյուլոզից, իսկ բակտերիաները կազմված են ածխաջրերից։ Չափսերով փոքր են.
  • Նախակորիզավորների ցիտոպլազմայում են տեղակայված ռիբոսոմները, վակուոլները, իսկ կապտականաչ ջրիմուռներում և որոշ բակտերիաների ցիտոպլազմայում' նաև լուսասինթեզ կատարող գունանյութը։

Նախակորիզավորների կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջիի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարույրաձև և այլն։ Նախակորիզավորներում կորիզաթաղանթը դեռևս ձևավորված չէ,այսպիսով ԴՆԹ-ն գտնվում է ցիտոպլազմայի մեջ։