Նաիրա Կարապետյան
Նաիրա Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1999) և Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (2002) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արևելագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Նաիրա Կարապետյան (հոկտեմբերի 25, 1977[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, Միացյալ Ազատական ազգային կուսակցության անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաիրա Կարապետյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 25-ին Գյումրիում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ արևելագետ-դիվանագետ որակավորմամբ։ 2002 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ 2003 թվականից մինչև 2011 թվականը «Քաղաքական հմտությունների զարգացում» թեմայով մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ (2005, Վրաստան), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն (2009, Գերմանիա), Քենտի արքայազն Մայքլի հիմնադրամ (2011, Մեծ Բրիտանիա)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003-ից մինչև 2005 թվականը եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008 թվականի հունվարից` ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության միջազգային ծրագրերի զարգացման և հանրային կապերի (PR) պատասխանատու։ 2010-2012 թվականներին եղել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հանրային կապերի (PR) պատասխանատու։
2010 թվականից «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է։
2008 թվականից Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) անդամ է, իսկ 2009 թվականից՝ կուսակցության խորհրդի և քարտուղարության անդամ։
2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր։
Գիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|