Նաթանիել Քոուլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթանիել Քոուլման
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝competition climber և rock climber
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 1, 1997(1997-01-01)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Մյուրեյ, Սոլթ Լեյք շրջան, Յուտա, ԱՄՆ
180 սանտիմետր

Նաթանիել Քոուլման (անգլ.՝ Nathaniel Coleman, հունվարի 1, 1997(1997-01-01)[1], Մյուրեյ, Սոլթ Լեյք շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, որը հանդես է գալիս մարզական ժայռամագլցում մարզաձևում, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Մասնագիտացել է բոուլդերինգ մարզաձևում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթանիել Քոուլմանը ծնվել է 1997 թվականի հունվարի 1-ին[2]։

Ընդունվել է Յուտայի համալսարան և ուսումնասիրել համակարգչային գիտությունները, սակայն երկու կիսամյակ անց ստիպված է եղել դադարեցնել ուսումը, քանի որ անհրաժեշտ է եղել ամբողջ ժամանակը տրամադրել ժայռամագլցմամբ զբաղվելուն[2]։

Քոուլմանը դարձել է առաջին ամերիկացի ալպինիստը, որը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորումն է ստացել այն բանից հետո, երբ անցել է Թուլուզում 2020 թվականի խաղերի որակավորման մրցաշարի բազմամարտի եզրափակիչ, որն անցկացվել է 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին[3]։ 2020 թվականի հունիսի 17-ին Քոուլմանը նվաճել է The Grand Illusion-ը (8C + / V16) Յուտա նահանգի Լիթլ-Քոթոնվուդ կանյոնում[4]։

2016-2018 թվականներին Քոուլմանը բոուլդերինգ մարզաձևում երեք անգամ անընդմեջ նվաճել է ժայռամագլցման ԱՄՆ-ի բաց ազգային առաջնությունը, իսկ 2019 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը[5]։ Նա երկրորդ տեղն է զբաղեցրել նաև Combined Invitational 2019-ում։ Քոուլմանը նվաճել է 2020 թվականի ժայռամագլցման ԱՄՆ-ի Բաց ազգային առաջնությունը բոուլդերինգի մրցաձևում, ինչպես նաև չորրորդ տեղն է զբաղեցրել ժայռամագլցման աշխարհի գավաթ 2015 թվականի բոուլդերինգի հաշվարկում՝ արծաթե մեդալներ նվաճելով Տորոնտոյի և Վեյլայի էտապներում[6]։

Երիտասարդ տարիքում Քոուլմանը 2012, 2014, 2015 և 2016 թվականներին հաղթել է ԱՄՆ-ի պատանիների ժայռամագլցման բոուլդերինգի առաջնություններում[7]։

Տասնչորս տարեկանում Քոուլմանը չորրորդ տեղն է զբաղեցրել Կոլորադոյի բոուլդերինգի երիտասարդների առաջնությունում[8].

Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլում զբաղեցրել է 8-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ[9] այն բանից հետո, երբ 10-րդն է դարձել արագությամբ մագլցման մրցումներում (6.51 վ)[10], 11-րդը բոուլդերինգում (1 թոփ և 3 գոտի)[11] և հինգերորդը խոչընդոտներով մագլցման մրցումներում (39 կառչում)[12]։ Նվաճելով 6-րդ տեղը՝ նա 5-րդ տեղի համար մրցավազքում զիջել է իր հայրենակից Քոլին Դաֆիին[13][14], իսկ բոուլդերինգում դարձել է միակը, որը նվաճել է երեք մրցուղիների երկու գագաթները և հաղթել մարզաձևում[15]։ Դժվարությամբ մագլցելու մրցումներում ամերիկացին միայն 5-րդ տեղն է զբաղեցրել, սակայն այդ արդյունքը նրան բավականացրել է արծաթե մեդալ նվաճելու համար։ Քոուլմանի հավաքել է 30 միավոր, իսկ չեմպիոն Ալբերտո Խինես Լոպեսը՝ 28[16][17]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.petzl.com/US/en/Sport/Petzl-team/Nathaniel-Coleman
  2. 2,0 2,1 «Sport Climbing COLEMAN Nathaniel». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Burgman, John (2019 թ․ դեկտեմբերի 2). «Highs and Lows: IFSC Toulouse Combined Olympic Qualifier». Climbing. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  4. «Mellow, YouTube.com | The Grand Illusion (V16) First Ascent». www.youtube.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին.
  5. Burgman, John (2019 թ․ մարտի 28). «Meet the 2019 USA Climbing Overall National Team». Climbing. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  6. «IFSC CLIMBING WORLDCUP 2015: M E N BOULDERING». International Federation of Sport Climbing. 2015 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  7. Ashely, Amanda (2017 թ․ փետրվարի 6). «Nathaniel Coleman: Rising Comp Star». Climbing (magazine). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին. {{cite news}}: Text "Climbing]]" ignored (օգնություն)
  8. Miller, Delaney (2020 թ․ մարտի 23). «The Captain: The Rise of Nathaniel Coleman». Gym Climber. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  9. «Sport Climbing – Men's Combined – Qualification Results Summary» (PDF). Tokyo 2020. 2021 թ․ օգոստոսի 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Sport Climbing – Men's Combined – Speed Qualification Results» (PDF). Tokyo 2020. 2021 թ․ օգոստոսի 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  11. «Sport Climbing – Men's Combined – Bouldering Qualification Results» (PDF). Tokyo 2020. 2021 թ․ օգոստոսի 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «Sport Climbing – Men's Combined – Lead Qualification Results» (PDF). Tokyo 2020. 2021 թ․ օգոստոսի 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  13. «Sport Climbing - Men's Combined - Speed Final - Brackets» (PDF). Tokyo 2020 (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Sport Climbing - Men's Combined - Speed Final - Race Analysis» (PDF). Tokyo 2020 (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  15. «Sport Climbing - Men's Combined - Bouldering Final» (PDF). Tokyo 2020 (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  16. «Sport Climbing - Men's Combined - Lead Final» (PDF). Tokyo 2020 (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «Sport Climbing - Men's Combined - Final» (PDF). Tokyo 2020 (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթանիել Քոուլման» հոդվածին։