Նազիմ Հաջիբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազիմ Հաջիբեկով
Նազիմ Հաջիբեկով.jpg
Ի ծնեՆազիմ Մամեդ օկլի Հաջիբեկով
Ծնվել էփետրվարի 8, 1928(1928-02-08)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 23, 2020(2020-03-23)[1] (92 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ1951-
Ուշագրավ աշխատանքներGulustan Palace?
Պարգևներ
«Փառքի» շքանշան,
և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Նազիմ Մամեդ օղլի Հաջիբեկով (ադրբ.՝ Nazim Məmməd oğlu Hacıbəyov, փետրվարի 8, 1928(1928-02-08), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 23, 2020(2020-03-23)[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի ճարտարապետ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1979), Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1982)[2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիմ Մամեդ օղլի Հաջիբեկովը ծնվել է 1928 թվականի փետրվարի 8-ին Բաքվում։ 1951 թվականին ավարտել է Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պոլիտեխնիկական ինստիտուտը (Տաշքենդի պոլիտեխնիկական ինստիտուտ)։ 1950-1960 թվականներին աշխատել է Ուզբեկ․ ԽՍՀ-ում։ Այս տարիներին Նազիմ Հաջիբեկովի նախագծով կառուցվել են «Ժագաթայ» հանգստյան տունը Տաշքենդում, «Ֆարգանա» հյուրանոցը Ֆերգանայում, «Ուզբեկստան» առողջարանները Կիսլովոդսկում և մի շարք այլ շենքեր։

Նազիմ Հաջիբեկովը 1960-ականների վերջից աշխատել է Բաքվում։ Եղել է 1970-1983 թվականներին «Բաքպետականճարտարապետանախագծ»-ի տնօրենը, 1983 թվականից ՛Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահի առաջին տեղակալ։ Բաքվում գտնվող «Գյուլիստան» համալիրը նրա հիմնական նախագծերից մեկն է[3]։

  • 1979 - Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
  • 1982 - Ադրբեջանի պետական մրցանակ
  • 2000 - «Փառքի» շքանշան

Նազիմ Հաջիբեկովը 1956 թվականից հանդիսանում է Ադրբեջանի ճարտարապետների միության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://vesti.az/kultura/skonchalsya-zasluzhennyj-arkhitektor-azerbajdzhana-nazim-gadzhibekov-399649
  2. Nazim Məmməd oğlu Hacıbəyov //Azərbaycan Sovet Ensiklopediyası:10 cilddə.-Bakı, 1987.-C.X.S.147.
  3. Նազիմ Մամեդ օկլի Հաջիբեկով