Նագգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նագգար
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԲԾՄ2047±1 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Նագգար (Հնդկաստան)##
Նագգար (Հնդկաստան)

Նագգար, բնակավայր Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգի Կուլու շրջանում։ Ընկած է Կուլուի դաշտում[1][2], Բիաս գետի ձախ ափին (անգլ.՝ Beas)[3][4], գետի մակերևույթից մոտավորապես 300 մետր բարձրության վրա, շրջկենտրոնից՝ Կուլու քաղաքից 26, երկրի մայրաքաղաք Դելիից 384 կիլոմետր դեպի հյուսիս[5]։ 15-րդ դարի կեսերին եղել է Կուլուի թագավորության մայրաքաղաքը։ Պահպանվել են 16-րդ դարում կառուցված ամրոցը, 11-12-րդ դարերի կառույց տաճարներ։

Նագգարում է գտնվում 20-րդ դարասկզբի ռուս անվանի նկարիչ և հասարակական գործիչ Նիկոլայ Ռերիխի դաստակետը, որտեղ ներկայումս գործում է նրա տուն-թանգարանը, ցուցադրվում են նրա աշխատանքները[6]։ Բնակավայրում գործում են նաև Հիմալայան հետազոտությունների «Ուրուսվաթի» ինստիտուտը, Ռերիխների միջազգային հուշակենտրոնը։

Наггар на карте штата Химачал-Прадеш
Наггар

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Правильная транскрипция Куллу, однако по традиции, в виде исключения, принято писать долина Кулу
  2. Грановский А. Е. Кулу — долина Богов, или конец обитаемого мира Արխիվացված 2010-10-30 Wayback Machine (автор — доктор экономических наук)
  3. По реке Биас (Гифасис у древних греков) проходила восточная граница завоеваний Александра Великого. К западу от Гифасиса находилась империя Александра. Наггар находится на восточном берегу.
  4. Beas Արխիվացված 2016-03-03 Wayback Machine // The Imperial Gazetteer of India, v. 7, p. 138.
  5. Tiptop Globe. City (town): Naggar: map, population, location Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  6. Ревякин Д. Ю., Прохорычев А. Л. Наследие Рерихов в Кулу. Что мы оставим для потомков? Արխիվացված 2014-07-14 Wayback Machine // Новости МЦР, март 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագգար» հոդվածին։