Նաբոկովի տուն
![]() | |
Տեսակ | մեծ առանձնատուն, տեսարժանություն, թանգարան և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | Bolšaja Morskaja Ulica, 47 |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Հիմնադրված է | 1997 |
Բացված | 1997 |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Նաբոկովի տուն (ռուս.՝ Дом Набокова), տուն Սանկտ Պետերբուրգում. ներկայիս հասցեն՝ Բոլշայա Մորսկայա փողոցի թիվ 47 տուն: Հենց այս առանձնատանն է 1899 թվականին ծնվել Վլադիմիր Նաբոկովը: Ներկայումս տան առաջին հարկում է գտնվում Վլադիմիր Նաբոկովի թանգարանը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականի վերջում տունը դարձել է Ելենա Իվանովնա Ռուկավիշնիկովի (1876-1939 թվականներ) օժիտը, որն ամուսնացած էր Վլադիմիր Դմիտրիևիչ Նաբոկովի հետ, որը յոթ տարի անց դարձավ տան սեփականատերը (ակնհայտ է, ընտրություններին մասնակցելու ցենզի համար): Նրանց որդին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Նաբոկովը, տանն ապրել է մինչև 1917 թվականի նոյեմբեր: Նա տունը հանգանմանորեն նկարագրել է «Այլ ափեր» (The Other Shores) և «Խոսի՛ր, հիշողություն» ինքնակենսագրականներում: Նրա համար այս տունը մնաց «Աշխարհի միակ տունը»: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա երբեք ձեռք չի բերել որևէ այլ տուն՝ նախընտրելով ապրել հյուրանոցներում:
1904 թվականի նոյեմբերի 8-ին տան առաջին հարկի հյուրասենյակում, որը հետագայում հայտնի դարձավ «կոմիտեական» անունով, տեղի է ունեցել հայտնի զեմստվոյական կոնգրեսի հանդիպումներից մեկը, որտեղ սահմանադրական պահանջները պարունակող բանաձևեր են ստորագրվել (ուստի մի շարք հետազոտողներ հենց այս իրադարձությունից են հաշվարկում ռուսական հեղափոխության պատմությունը): Հետագայում տանը հաճախ են կազմակերպվել Կենտրոնական կոմիտեի Սահմանադիր դեմոկրատական կուսակցության նիստերը:
Վլադիմիր Նաբոկովի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականի ապրիլից տան առաջին հարկը (որը Նաբոկովի օրոք կոչվում էր «ընտանեկան հարկ») զբաղեցնում է Վլադիմիր Նաբոկովի թանգարանը (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում) և վերևի երկու հարկերը («ծնողների հարկ» և «մանկական հարկ») զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգի Դ. Տ. Բորտնյանսկու անվան մանկական արվեստի դպրոցը: Թանգարանի տարածքում կա «հեռախոսի սենյակ», «ճաշասենյակ», «գրադարան», «կոմիտեի սենյակ» (Սահմանադիր դեմոկրատական կուսակցության նիստերի մեծ մասն անցել է այստեղ) և «խոհանոց»:
Այս տանը Նաբոկովների ընտանեկան կյանքի ժամանակներից քիչ բան է մնացել: Ժամանակը և պատմությունը ոչինչ չեն խնայել, բացառությամբ շենքի առաջին և երկրորդ հարկերի մի քանի սենյակների ինտերիերից և դեպի երրորդ հարկ տանող թռիչքային աստիճանների մոտ գտնվող հին վիտրաժային պատուհաններից:
Թանգարանի հավաքածուի հիմքն են կազմում Նաբոկովի հուշաիրերը, այդ թվում`Վլադիմիր Նաբոկովի անձնական իրերը (ինդեքսային քարտեր, մատիտներ, ակնոցներ, Scrabble խաղը), ինչպես նաև գրքեր և այլ իրեր, որոնք վերաբերում են նրա կյանքին և արվեստին: Թանգարանը նվիրված է Վլադիմիր Նաբոկովի հիշատակին և նրա գեղարվեստական ժառանգությանն ու մշակութային արժեքներին, ինչպես Ռուսաստանի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակներում: Թանգարանը ոչ միայն Նաբոկովի կյանքի և միջավայրի հետ կապված տուն է և ցուցանմուշներ, այլ այն նաև ապահովում է հետազոտական գրադարաններ գիտնականների համար և իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ՝ ընթերցումներ Նաբոկովի աշխատանքներից, ինչպես նաև նրանց, ովքեր ոգեշնչել են նրան (Անտոն Չեխովի և Ջեյմս Ջոյս), ազգային կամ միջազգային կոնֆերանսների դասախոսություն, ( «Նաբոկովը և Ռուսաստանը», «Նաբոկովը և Անգլիան», «Նաբոկովը և Ֆրանսիան», «Նաբոկովը և Միացյալ Նահանգները»), Նաբոկովի անվան ամենամյա միջազգային ամառային դպրոցը, Նաբոկովի հետ կապված առարկաների ցուցահանդեսներ: Նաբոկովի թանգարանի գործունեությանը կանոնավոր կերպով աջակցում են առաջատար գիտնականներ ամբողջ աշխարհից:
Վանդալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվականի հունվարի 10-ի գիշերն անհայտ բարբարոսները կոտրել են թանգարանի ապակին և ներս են նետել սպառնալիքների և վիրավորանքների գրառումով մի շիշ[1]:
- 2013 թվականի փետրվարի 21-ի գիշերն անհայտ անձիք թանգարանի պատին գրել են «պեդոֆիլ» բառը: Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով՝ որպես «Վանդալիզմ»:
- Նույն օրը Լենինգրադի մարզի Նաբոկովների «Ռոզդեստվենո» թանգարան-դաստակերտը հարձակման ենթարկվեց[2]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Питерские вандалы обвинили Набокова в педофилии»։ Վերցված է 2018-03-23
- ↑ «Вандалы осквернили музей-усадьбу В.Набокова надписью "Педофил"»։ РБК։ Վերցված է 2018-03-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նաբոկովի տուն կատեգորիայում։ |