Նաբիլ Աբիդալլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նաբիլ Աբիդալլա
Nabil Abidallah
Անձնական տվյալներ
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1982(1982-08-05)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 170 սմ
Քաշ 60 կգ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1999-2000 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2004 Անգլիա Իպսվիչ Թաուն 6 (0)
2004  Անգլիա Նորթհեմփթոն Թաուն 1 (0)
2004 Անգլիա Հեյբրիջ Սուիֆտս 2 (0)
2004 Անգլիա Կլեկտոն
2006-2008 Նիդերլանդներ Ալսմեր
2008-2009 Շվեդիա Ֆեսբերգս 27 (5)
2009-? Իտալիա Տորես
Ազգային հավաքական
1996-1997 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 15) 3 (0)
1997-1998 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 16) 8 (0)
2000 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 18) 1 (0)
2000 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 19) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նաբիլ Աբիդալլա (հոլ.՝ Nabil Abidallah, օգոստոսի 5, 1982(1982-08-05)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, ով ավարտել է իր կարիերան, հանդես է եկել որպես կիսապաշտպան և հարձակվող:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբիլ Աբիդալլան իր ֆուտբոլային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքս» ակումբում, սակայն թիմի հիմնական կազմում չի խաղացել: 2000 թվականին Նաբիլը տեղափոխվել է անգլիական «Իպսվիչ Թաուն» ակումբ, որի կազմում անցկացրած չորս տարիների ընթացքում նա մասնակցել է ընդամենը 6 խաղի․ թիմի կազմում իր դեբյուտը կատարել է 2001 թվականի փետրվարի 24-ին՝ Անգլիայի առաջնության՝ «Էվերթոնի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ «Իպսվիչի»[2]:

2004 թվականի հունվարին Նաբիլը վարձավճարով տեղափոխվել է «Նորթհեմփթոն Թաուն»[3], որը հանդես էր գալիս Անգլիայի 3-րդ դիվիզիոնում[4]: Ամռանը խաղացողը հեռացել է «Իպսվիչից» ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր: Ավելի ուշ նա խաղացել է Անգլիայի ստորին լիգաների «Հեյբրիջ Սուիֆտս» և «Կլեկտոն» ակումբներում: Այնուհետև Աբիդալլան վերադարձել է Նիդեռլանդներ և խաղացել «Ալսմեր» ակումբում:

«Ֆեսբերգս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Նաբիլը պայմանագիր է կնքել շվեդական «Ֆեսբերգս» ակումբի հետ, որը խաղում էր Շվեդիայի ֆուտբոլի լիգայի երկրորդ դիվիզիոնում: Թիմում նա խաղացել է հինգերորդ համարի ներքո: Դեբյուտը կատարել է ապրիլի 13-ին, «Լահոլմ» ակումբի հետ խաղում[5]: Առաջնության երրորդ փուլում Նաբիլը խփել է իր իր առաջին գոլը ակումբի կազմում՝ գրավելով «Ահլաֆորս» ակումբի դարպասը[6]: Սեպտեմբերին «Լերիե-Անգերեդսի» դեմխաղում Աբիդալլան իր կարիերայում առաջին անգամ ձևակերպել է հեթ-տրիկ[7]:

Մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է 19 խաղի՝ դառնալով հինգ գոլի հեղինակ[8]: Երկրորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվել դաշտում․ նա մասնակցել է ութ խաղի՝ հիմնականում դուրս գալով փոխարիման:  Վերջին անգամ նա դաշտ է դուրս եկել 2009 թվականի սեպտեմբերի 12-ին «Ասմունդտորպսի» դեմ արտագնա խաղում[9]:

«Տորես»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի վերջին Աբիդալլան մեկնել է մասնակցելու իտալական Սերիա C2-ի «Տորես» ակումբում, իսկ հետագայում պայմանագիր է կնքել ակումբի հետ[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Ipswich Town — Everton 2:0
  3. «Nabil Joins Northampton.» (անգլերեն)։ twtd.co.uk։ Վերցված է 19.7.2014 
  4. «Nabil Does Return.» (անգլերեն)։ thefootballnetwork.net։ Վերցված է 19.7.2014 
  5. «Laholms FK — Fässbergs IF 0:1.» (անգլերեն)։ svenskfotboll.se։ Վերցված է 19.7.2014 
  6. «Fässbergs IF — Ahlafors IF 1:3.» (անգլերեն)։ svenskfotboll.se։ Վերցված է 19.7.2014 
  7. «Lärje-Angereds IF — Fässbergs IF 1:3.» (անգլերեն)։ svenskfotboll.se։ Վերցված է 19.7.2014 
  8. «Skytteliga - Div 2 Västra Götaland, herrar. Skytteliga.» (անգլերեն)։ svenskfotboll.se։ Վերցված է 19.7.2014 
  9. «Asmundtorps IF — Fässbergs IF 0:5.» (անգլերեն)։ svenskfotboll.se։ Վերցված է 19.7.2014 
  10. Un lanciere alla corte di Tamponi (իտալ.)
  11. Prodezze olandesi per la Torres arriva in prova il bomber Nabil (իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]