Յուրի Սելենսկի
Յուրի Սելենսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 16, 1922 |
Ծննդավայր | Աստրախան, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | հուլիսի 22, 1983 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Յուրի Վասիլևիչ Սելենսկի (ռուս.՝ Юрий Васильевич Селенский, իրական ազգանունը՝ Գալիշնիկով, հունիսի 16, 1922, Աստրախան, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 22, 1983, Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող և լրագրող։ Գրել է ստեղծագործական կեղծանվամբ, որը վերցվել է այն պատմական շրջանի պատվին, որտեղ ծնվել և մեծացել է[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Սելենսկին ծնվել և մեծացել է Աստրախանի բանվորական ծայրամասում, Վասիլի Իվանովիչ Կալաշնիկովի և Ալեքսանդրա Միխայլովնա Բուդարինայի ընտանիքում, որոնք Վորոնեժի շրջանից էին և ունեին գյուղացիական ծագում։ Պատանեկության տարիներին եղել է բանֆակի ուսանող և աերոակումբի անդամ։ 19 տարեկանը չլրացած զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին։ 1942 թվականի հունվարին հայտնվել է Ստալինգրադում որպես կուրսանտ-հղկիչ բանվոր, ավելի ուշ ծառայել է որպես գետային տրանսպորտի աշխատող, օդային հրաձիգ, ավիամեխանիկ[2]։
1946 թվականին զորացրվելուց հետո Սելենսկին դարձել է լրագրող՝ նախ մարզային ռադիոյի, ապա «Վոլգա» թերթի աշխատակից, որտեղ աշխատել է կյանքի զգալի մասը, ինչի համար նրան անվանում էին «Մերձկասպյան թերթային բանաստեղծ» (ռուս.՝ «газетным поэтом Прикаспия»)[3]:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիժնի Նովգորոդի այն փողոցը, որտեղ ծնվել և մեծացել է գրողը, 1989 թվականին վերանվանվել է Յուրի Սելենսկու փողոց[4]։
- Աստրախանի կենտրոնում գտնվող Երիտասարդ գվարդիայի և Կոմունիստական փողոցի անկյունում գտնվող տանը, որտեղ ապրել և աշխատել է Յուրի Զելենսկին, տեղադրվել է հուշատախտակ[2]։
- 2016 թվականին բանաստեղծուհի և լրագրող Մարինա Լազարևան նկարահանել է «Յուրի Սելենսկի։ Քաղաքային ռոմանս՝ կյանքի տևողությամբ» (ռուս.՝ «Юрий Селенский. Городской романс длиною в жизнь») ֆիլմը[5]։
- 2017 թվականին Աստրախանի Ն. Կրուպսկայայի անվան մարզային գիտական գրադարանում տեղի է ունեցել «Слово о родном» հուշ-երեկո՝ նվիրված Սելենսկու ծննդյան 95-ամյակին[6]։ Նման միջոցառումներ տեղի են ունեցել նաև քաղաքի այլ գրադարաններում[7]։
- Յուրի Սելենսկու հիշատակին բանաստեղծություններ են նվիրել Պավել Մորոզովը և Ալեքսանդր Սախնովը[8]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Если погаснет костёр. Проза. Рассказы. «Волга», Астрахань, 1963.
- Одна тревожная ночь. Проза. Рассказы. Нижне-Волжское книжное издательство, Волгоград, 1966.
- Пешком с пустым мешком. Рассказы. М., «Современник», 1966.
- Слово о родном. Очерки. Нижне-Волжское книжное издательство, Волгоград, 1967.
- Автограф на вобле. Рассказы. М., «Современник», 1971.
- Хороша в золе картошка. Рассказы. Нижне-Волжское книжное издательство, Волгоград, 1972.
- Каспийская повесть (Баня, где парятся ловцы). 1972.
- Крутая рамень. М.: Современник, 1973.
- Живут возле моря люди. Очерки. М., «Советская Россия», 1979.
- Свал глубин. М., «Современник», 1980.
- Моряна — ветер шалый. Повести и рассказы. Нижне-Волжское книжное издательство, Волгоград, 1980.
- Не расти у дороги. Повести. М.: Современник, 1987[9].
- Сценарии документальных фильмов: «След солёной волны» (1965), «На родине Мальвы» (1967), «Земля Астраханская» (1968). Нижне-Волжская киностудия, Саратов.
- Фотоальбомы «У реки, у моря», «Море Каспийское». М., «Планета». Статьи Ю. Селенского.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Астрахань: система координат. Исторические слободы, третьи места и постсоветские гетто»։ Журнал «Камыш»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-20-ին։ Վերցված է 2017-10-19
- ↑ 2,0 2,1 «Селенский (Галишников) Юрий Васильевич»։ Служба хранения Памяти։ Վերցված է 2020-09-06
- ↑ Немировская Д.։ «Любимый всеми Юрий Селенский»։ Изба-читальня։ Վերցված է 2020-09-06
- ↑ «Полный справочник по истории имён улиц города Астрахани»։ Астраханское информбюро։ Վերցված է 2020-09-06
- ↑ Стародубский А. (2016-10-19)։ «Селенский в Астрахани и в Париже...»։ Астраханское областное отделение КПРФ։ Վերցված է 2020-09-06
- ↑ «В Астрахани прошёл вечер памяти к 95-летию Юрия Селенского»։ Астраханская область.РФ։ 2017-05-31։ Վերցված է 2020-09-06
- ↑ «Городские библиотеки к юбилею Юрия Селенского»։ Централизованная городская библиотечная система։ 2017-06-19։ Վերցված է 2020-09-06
- ↑ Немировская Д. (2017-06-10)։ «К 95-летию со дня рождения Юрия Селенского»։ Проза.ру։ Վերցված է 2020-09-07
- ↑ Селенский Ю.։ «Не расти у дороги»։ Астраханское информбюро։ Վերցված է 2020-09-07