Յուրի Սարգսյան (մարզիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յուրի Սարգսյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յուրի Վազգենի Սարգսյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ուզբեկստան Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1947 (72 տարեկան)
Ծննդավայր Սոյլան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Ակումբ
1968-1969 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մետալուրգ (Ալմալիկ) ? (14↑)
1970-1973 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավտոմոբիլիստ (Տերմեզ) ? (30)
1974-1974 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Տերմեզ) 30 (19)
1975-1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավտոմոբիլիստ (Տերմեզ) ? (14)
1976-1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆտյանիկ (Ֆերգանա) ? (42)
1978 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շախրիխանեց ? (21)
1979-1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆտյանիկ (Ֆերգանա) 96↑ (75)
Մարզչական կարիերա
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նեֆտչի (Ֆերգանա) մարզիչ
1987-2013 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/Ուզբեկստան Նեֆտչի (Ֆերգանա)
2000 Ուզբեկստան Ուզբեկստան
2014-այժմ Ուզբեկստան Բունեդկոր օգնական

Յուրի Վազգենի Սարգսյան (ուզբ.՝ Yuriy Vazgenovich Sarkisyan, ծնվել է 1947 թվականի մայիսի 30-ին, Սոյլան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկստանցի հայ մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերան սկսել է 1968 թվականին Ալմալիկական «Մետալուրգում»: 1970 թվականին տեղափոխվել է Տերմեզայի «Ավտոմոբիլիստ», իսկ 1974 թվականին խաղացել է տերմեզական «Սպարտակի» կազմում։ 1975 թվականին տեղափոխվել է Ֆերգրանական «Նեֆտյաչի»: 1978 թվականին ունեցել է հնարավորություն 1 տարի խաղալու «Շախրիխանեցի» կազմում, հետո հետ է վերադարձել «Նեֆտյանիկ», որտեղ խաղացել է մինչև իր կարիերայի վերջը։ Սարգսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1982 թվականին[1]:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է մարզչական դպրոցը և ստացել է մարզչի վկայական[2]:

1987 թվականին Սարգսյանը գլխավորել է Ֆերգանսկի Նեֆտյանիկը։ 1987-1989 թվականներին նրա գլխավորությամբ ակումբը 7-րդ մրցաշրջանում հաղթել է ԽՍՀՄ 2-րդ առաջնությունը[3][4][5]:

1990 թվականին դարձել է երկրորդ առաջնության հաղթող և դրանից հետո խաղացել է առաջին առաջնությունում[6]: 1991 թվականին Նեֆտչիի հետ առաջին առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[7]:

1990 թվականին դարձել է Ուզբեկստանի վաստակավոր մարզիչ[2]:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ակտիվացավ Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնությունը։ Ակումբը վերանվանվեց «Նեֆտչի» և միանգամից դարձավ Ուզբեկստանի առաջնության առաջատար ակումբներից մեկը։ Եթե նախորդ առաջնությունում նրա գլխավոր մրցակիցը Տաշքենդի «Պահտակորոմ» ակումբն էր, հիմա արդեն այդ ակումբը նրա մրցակիցը չէր կարող համարվել[8], հիմա արդեն այդ ակումբը նրա մրցակիցը չէր կարող համարվել[9][10][11]:

1987 թվականից մինչև 2013 թվականը նա եղել է «Նեֆտչի» ակումբի անփոխարինելի մարզիչը։ Յուրի Սարգսյանի գլխավորությամբ «Նեֆտչին» 5 անգամ դարձել է Ուզբեկստանի առաջնության հաղթող և 2 անգամ Ուզբեկստանի գավաթակիր[12]: 9 անգամ «Նեֆտչին» դարձել է առաջնության արծաթե մեդալակիր։

Իր ակտիվ գործունեության համար Յուրի Սարգսյանը 1997 թվականին պարգևատրվել է Դուստլիկի անվան մրցանակով[13]: Յուրի Սարգսյանը համարվում է ամենատիտղոսակիր մարզիչը Ուզբեկստանի առաջնությունում։ Նա հինգ անգամ ճանաչվել է պետության լավագույն մարզիչը։

2013 թվականի մայիսին Սարգսյանը արդեն տարիքով մեծ էր։ Նա արդեն չէր կարողանում ակումբը լավ մարզել, իսկ ակումբին տիտղոսներ էին անհրաժեշտ, այդ պատճառով ակումբը հրաժեշտ տվեց Սարգսյանին[14]:

2014 թվականին հրավիրվել է Տաշքենդի «Բունեդկորը», որտեղ դարձավ գլխավոր մարզչի օգնական։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա[13]:

Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուզբեկստանի չեմպիոն - 1992, 1993, 1994, 1995, 2001
  • Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1996, 1997, 1998, 1999, 2000, 2002, 2003, 2004, 2006
  • Ուզբեկստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008
  • Ուզբեկստանի գավաթի հաղթող - 1994, 1996
  • ԱՖԿ-ի առաջնության բրոնզե մեդալակիր - 1994/95
  • Բարեկամության գավաթի առաջնության արծաթե մեդալակիր - 1994
  • Ուզբեկստանի տարվա լավագույն մարզիչ (5) - 1998, 1999, 2001, 2003, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Саркисян Юрий Вазгенович»։ footballfacts.ru 
  2. 2,0 2,1 «Почему «ушли» главного тренера ФК «Нефтчи»»։ uznews.net։ 2013-05-29 
  3. «1987. Вторая лига. 7 зона»։ football.lg.ua 
  4. «1988. Вторая лига. 7 зона»։ football.lg.ua 
  5. «1989. Вторая лига. 7 зона»։ football.lg.ua 
  6. «1990. Вторая лига. Восточная зона»։ football.lg.ua 
  7. «1991. Первая лига»։ football.lg.ua 
  8. Sardorbek Yusupov (2007-07-27)։ «Uzbekistan 1992» (անգլերեն)։ rsssf.com 
  9. Sardorbek Yusupov (2007-07-06)։ «Uzbekistan 1993» (անգլերեն)։ rsssf.com 
  10. Sardorbek Yusupov (2006-09-07)։ «Uzbekistan 1994» (անգլերեն)։ rsssf.com 
  11. Sardorbek Yusupov (2006-09-26)։ «Uzbekistan 1995» (անգլերեն)։ rsssf.com 
  12. Karel Stokkermans։ «Uzbekistan - List of Champions» (անգլերեն)։ rsssf.com 
  13. 13,0 13,1 «Саркисян Юрий Вазгенович»։ gari-rustam-fk։ 2008-06-18 
  14. «Юрий Саркисян - "узбекский Фергюсон" отправлен в отставку» (Russian)։ uff.uz։ 2013-05-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]