Յուրի Սարգսյան (մարզիչ)
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Յուրի Վազգենի Սարգսյան | ||||||||||||||
Ազգությունը | Հայ | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ Ուզբեկստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 30, 1947 (77 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Սոյլան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
Ակումբ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
|
Յուրի Վազգենի Սարգսյան (ուզբ.՝ Yuriy Vazgenovich Sarkisyan, մայիսի 30, 1947, Վայք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկստանցի հայ մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերան սկսել է 1968 թվականին Ալմալիկական «Մետալուրգում»։ 1970 թվականին տեղափոխվել է Տերմեզայի «Ավտոմոբիլիստ», իսկ 1974 թվականին խաղացել է տերմեզական «Սպարտակի» կազմում։ 1975 թվականին տեղափոխվել է Ֆերգրանական «Նեֆտյաչի»։ 1978 թվականին ունեցել է հնարավորություն 1 տարի խաղալու «Շախրիխանեցի» կազմում, հետո հետ է վերադարձել «Նեֆտյանիկ», որտեղ խաղացել է մինչև իր կարիերայի վերջը։ Սարգսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1982 թվականին[1]։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին ավարտել է մարզչական դպրոցը և ստացել է մարզչի վկայական[2]։
1987 թվականին Սարգսյանը գլխավորել է Ֆերգանսկի Նեֆտյանիկը։ 1987-1989 թվականներին նրա գլխավորությամբ ակումբը 7-րդ մրցաշրջանում հաղթել է ԽՍՀՄ 2-րդ առաջնությունը[3][4][5]։
1990 թվականին դարձել է երկրորդ առաջնության հաղթող և դրանից հետո խաղացել է առաջին առաջնությունում[6]։ 1991 թվականին Նեֆտչիի հետ առաջին առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[7]։
1990 թվականին դարձել է Ուզբեկստանի վաստակավոր մարզիչ[2]։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ակտիվացավ Ուզբեկստանի ֆուտբոլի առաջնությունը։ Ակումբը վերանվանվեց «Նեֆտչի» և միանգամից դարձավ Ուզբեկստանի առաջնության առաջատար ակումբներից մեկը։ Եթե նախորդ առաջնությունում նրա գլխավոր մրցակիցը Տաշքենդի «Պահտակորոմ» ակումբն էր, հիմա արդեն այդ ակումբը նրա մրցակիցը չէր կարող համարվել[8], հիմա արդեն այդ ակումբը նրա մրցակիցը չէր կարող համարվել[9][10][11]։
1987 թվականից մինչև 2013 թվականը նա եղել է «Նեֆտչի» ակումբի անփոխարինելի մարզիչը։ Յուրի Սարգսյանի գլխավորությամբ «Նեֆտչին» 5 անգամ դարձել է Ուզբեկստանի առաջնության հաղթող և 2 անգամ Ուզբեկստանի գավաթակիր[12]։ 9 անգամ «Նեֆտչին» դարձել է առաջնության արծաթե մեդալակիր։
Իր ակտիվ գործունեության համար Յուրի Սարգսյանը 1997 թվականին պարգևատրվել է Դուստլիկի անվան մրցանակով[13]։ Յուրի Սարգսյանը համարվում է ամենատիտղոսակիր մարզիչը Ուզբեկստանի առաջնությունում։ Նա հինգ անգամ ճանաչվել է պետության լավագույն մարզիչը։
2013 թվականի մայիսին Սարգսյանը արդեն տարիքով մեծ էր։ Նա արդեն չէր կարողանում ակումբը լավ մարզել, իսկ ակումբին տիտղոսներ էին անհրաժեշտ, այդ պատճառով ակումբը հրաժեշտ տվեց Սարգսյանին[14]։
2014 թվականին հրավիրվել է Տաշքենդի «Բունեդկորը», որտեղ դարձավ գլխավոր մարզչի օգնական։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու երեխա[13]։
Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուզբեկստանի չեմպիոն - 1992, 1993, 1994, 1995, 2001
- Ուզբեկստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1996, 1997, 1998, 1999, 2000, 2002, 2003, 2004, 2006
- Ուզբեկստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008
- Ուզբեկստանի գավաթի հաղթող - 1994, 1996
- ԱՖԿ-ի առաջնության բրոնզե մեդալակիր - 1994/95
- Բարեկամության գավաթի առաջնության արծաթե մեդալակիր - 1994
- Ուզբեկստանի տարվա լավագույն մարզիչ (5) - 1998, 1999, 2001, 2003, 2006
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Саркисян Юрий Вазгенович». footballfacts.ru.
- ↑ 2,0 2,1 «Почему «ушли» главного тренера ФК «Нефтчи»». uznews.net. 2013 թ․ մայիսի 29.
- ↑ «1987. Вторая лига. 7 зона». football.lg.ua.
- ↑ «1988. Вторая лига. 7 зона». football.lg.ua.
- ↑ «1989. Вторая лига. 7 зона». football.lg.ua.
- ↑ «1990. Вторая лига. Восточная зона». football.lg.ua.
- ↑ «1991. Первая лига». football.lg.ua.
- ↑ Sardorbek Yusupov (2007 թ․ հուլիսի 27). «Uzbekistan 1992» (անգլերեն). rsssf.com.
- ↑ Sardorbek Yusupov (2007 թ․ հուլիսի 6). «Uzbekistan 1993» (անգլերեն). rsssf.com.
- ↑ Sardorbek Yusupov (2006 թ․ սեպտեմբերի 7). «Uzbekistan 1994» (անգլերեն). rsssf.com.
- ↑ Sardorbek Yusupov (2006 թ․ սեպտեմբերի 26). «Uzbekistan 1995» (անգլերեն). rsssf.com.
- ↑ Karel Stokkermans. «Uzbekistan - List of Champions» (անգլերեն). rsssf.com.
- ↑ 13,0 13,1 «Саркисян Юрий Вазгенович». gari-rustam-fk. 2008 թ․ հունիսի 18.
- ↑ «Юрий Саркисян - "узбекский Фергюсон" отправлен в отставку» (Russian). uff.uz. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)