Յուրի Սայադյան (երկրաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Սայադյան (այլ կիրառումներ)
Յուրի Սայադյան
Ծնվել էհուլիսի 15, 1934(1934-07-15) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

Յուրի Վաչագանի Սայադյան (հուլիսի 15, 1934(1934-07-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան: Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (2006)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Սայադյանը ծնվել է 1934 թվականին Երևանում: 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: 1962 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող[2], 1976-1999 թվականներին՝ գիտքարտուղար, 1972-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱ նախագահության նոր տեխնիկայի գիտական հիմնախնդիրների խորհրդի գիտքարտուղար[3]:

Աշխատանքները վերաբերում են երկրադինամիկայի տեսության հարցերին, երկրաբանական նորագույն ժամանակաշրջանի շրջակա միջավայրի զարգացման ուսումնասիրություններին[4][5]: 1995 թվականից համագործակցել է հայ և իտալացի հնագետների հետ, ինչի արդյունքում Հռոմում հրատարակվել է «Սևանա լճի ավազանի հյուսիսարևելյան սահմանի ուրարտացիները և ոչ ուրարտացիները» (անգլերեն, 2002) ժողովածուն:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չորրորդական ժամանակաշրջանի միջազգային միության հոլոցենի հանձնաժողովի փոխնախագահ, 1982-1991
  • Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, 1980-1988
  • ՌԳԱ չորրորդական դարաշրջանն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ, 1972-2006

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Очерк стратиграфии антропогена Кавказа, Е. - Л., 1977 (համահեղինակ).
  • Геология четвертичного периода. Ереван. Изд-во АН СССР, 1977 (համահեղինակ).
  • II Двусторонний симпозиум СССР-ГДР по истории геологических наук. Ереван. Изд-во АН АрмССР, 1979 (համահեղինակ).
  • Вопросы геологии четвертичного периода Армении. Ереван. Изд-во АН АрмССР, 1983 (համահեղինակ).
  • История озер Севан, Иссык-Куль, Балхаш, Зайсан и Арал, Д., 1991 (համահեղինակ).
  • Геология и перспективы нефтегазоносности мезокайнозойских седиментационных бассейнов Центральной части Армении, Е., 1999 (համահեղինակ).
  • Новейшая геологическая история Армении, Ереван. Гитутюн, 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]