Յուրի Մատերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Մատերի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1953(1953-09-12) (70 տարեկան)

Յուրի Մատերի (ռուս.՝ Ю́рий Бори́сович Мате́рий, սեպտեմբերի 12, 1953(1953-09-12)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1975)։ Տիրապետում է անգլերեն և հինդի լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1975 թվականից։

1999 - 2002 թվականներին՝ Կարաչիում (Պակիստան) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։

2002 թվականի հունիսից - 2007 թվականի սեպտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության գլխավոր խորհրդական։

2007 - 2012 թվականներին՝ Դանանգում (Վիետնամ) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։

2012 - 2017 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն։

2017 թվականի օգոստոսի 21-ից՝ Շրի Լանկայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

2017 թվականի օգոստոսի 24-ից՝ Մալդիվյան Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունիսի 18)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2017 թվականի դեկտեմբերի 26)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]