Յուրի Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1938(1938-09-07)[1] (85 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունվիրաբույժ

Յուրի Գրիգորյան Ավանեսի (սեպտեմբերի 7, 1938, Ստեփանակերտ, ԼՂԻՄ), հայ վիրաբույժ-վնասվածքաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1957 թ.), Սարմաղանդի (Արգբեկստան) Ի. Պավլովի անվան բժշկական ինստիտուտը (1973 թ.1957-1960 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1977-1994 թվականներին աշխատել է «Ղարմետաքս» կոմբինատի բուժմասում, ԼՂԻՄ-ի գործկոմի առողջապահության բաժնում, Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում (միաժամանակ՝ մարզային հիվանդանոցում)՝ տնօրեն, 1994 թվականից՝ հանրապետական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ։

Գրիգորյանը շարժման տարիներին ակտիվորեն մասնակցել է հանրահավաքներին, ստորագրահավաքին։ 1991-1994 թվականներին մարզային հիվանդանոցում և ռազմաճակատի տարբեր շրջանների ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։