Յուրի Գաբրիելյան
Յուրի Գաբրիելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1952 |
Ծննդավայր | Շիրակի մարզ, Հայաստան կամ Աղին, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 18, 2021 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան |
Յուրի Միքայելի Գաբրիելյան (հոկտեմբերի 1, 1952, Շիրակի մարզ, Հայաստան և Աղին, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2021, Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Գաբրիելյանը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Հայաստանի Շիրակի մարզի Աղին գյուղում[1]։ Երևանի պետական համալսարանն ավարտել է 1981 թվականին։ 1991-1995 թվականներին եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1995-1998 թվականների՝ ԵՊՀ ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչը, իսկ 1999 թվականից՝ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչը[2]։ Բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը ստացել է 2001 թվականին, 2004 թվականից եղել է պրոֆեսոր[3]։
Յուրի Գաբրիելյանի աշխատությունները վերաբերում են հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությանը, գերմանական լեզուների տիպաբանությանը, գերմերենի և հայերենի զուգադրական քերականությանը։ Մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Երևանում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայերենի ցեղակցության հարցը» 1991 թվական։
- «Հայերենը և նախահնդեվրոպական լեզուն» 2001 թվական։
- «Գերմաներեն լեզվի տիպաբանություն» 2006 թվական։
- «Sprachtypologie und Sprachvergleich» 2007 թվական։
- «Praktische deutsche Grammatik» 2008 թվական։
- «Deutsche Grammatik in Theorie und Praxis» 2010 թվական։
- «Deutsch für die Oberstufe» 2014 թվական։
- «Հարաժամանակայնությունը որպես լեզվի ուսումնասիրության հայեցակետ»։
Բառարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գերմաներեն-հայերեն» 1998 թվական։
- «Հայ-գերմաներեն» իսկ 2000 թվական։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Յուրի Գաբրիելյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին։ Վերցված է 2021-10-22
- ↑ «Գաբրիելյան Յուրի Միքայելի — Hayazg»։ am.hayazg.info։ Վերցված է 2021-10-22
- ↑ «Յուրիկ Միշայի Գաբրիելյան»։ publishing.ysu.am։ Վերցված է 2021-10-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուրիկ Միշայի Գաբրիելյան Archived 2021-10-22 at the Wayback Machine.