Jump to content

Յուսեի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսեի դղյակ
Նկարագրություն
Տեսակշատո
Վարչական միավորՌինյի-Ուսե[1]
Երկիր Ֆրանսիա[1]
Համալիրի մասՍյուլի սյուր Լուարի և Շալոնի միջև Լուարայի հովիտ
Ճարտարապետական ոճՖրանսիական Վերածնունդ
Քարտեզ
Քարտեզ
 Château d’Ussé Վիքիպահեստում

Յուսեի դղյակ (ֆր.՝ Château d'Ussé), Ֆրանսիայի Էնդր և Լուարա դեպարտամենտում Լուարա գետի հովտում տեղակայված միջնադարյան դղյակ է։

Դղյակը կառուցել է դե Բյուեյ տոհմի սենյոր դ'Յուսեն XV դարում՝ գոթիկայի դարաշրջանի վերջում։ 1460-ական թվականներին դղյակում ապրում էր նրա որդի Անտուանը կնոջ՝ Կարլ VII և Ագնեսա Սորալի արտաամուսնական դստեր հետ։ 1485 թ. կավածքը 40 000 ոսկե էքյուով վաճառվում է պալատական Ժակ դ'Էպինեին, ով էլ վերսկսում է շինարարական աշխատանքները։ Շինարարները վերջին քարը դնում են 1538 թ.:

Լյուդովիկոս XIV-ի ժամանակ կավածքին տիրում է նշանավոր Վոբանի աները։ Վոբանի ժամանակին է վերագրվում կանոնավոր զբոսայգու ստեղծումը (ենթադրաբար, դրա նախագծման հեղինակն է Լենտորը)։ Կարծիք կա, որ հենց այս դղյակն է նկարագրել Շառլ Պերոն իր «Քնած գեղեցկուհին» հեքիաթում։

XVIII դարում դղյակին տիրում էին Ռոգանների տունը։ 1807 թ. այն ձեռք է բերում դուքս դե Դյուրան։ Նապոլեոնի ժամանակ այստեղ հավաքվում էին ռոյալիստները, ովքեր նախապատրաստում էին Բուրբոնների վերականգնումը գահին։ 1885 թվականից դղյակին տիրում են դե Բլակաս դուքսերը։

Պրոսպեր Մերիմեի առաջարկով Յուսե դղյակը 1861 թ. անց է կացվել Ֆրանսիայի պատմական հուշարձանների պետական ցանկ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jean Vallery-Radot, Le Château et l'ancienne Collégiale d'Ussé, 1949.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսեի դղյակ» հոդվածին։