Յուով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուով
պարս.՝ کنیسای یوآو
Հիմնական տվյալներ
Տեսակսինագոգ
Երկիր{{Դրոշավորում/Աֆղանստան Աֆղանստան

| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ =

}}
ՏեղագրությունՀերաթ
Հիմնական ամսաթվերը1393
Ներկա վիճակլքված, քանդվում է
Ճարտարապետական ոճպարսկական ճարտարապետություն
Հիմնադրված1393
Շինանյութmudbrick?
Քարտեզ
Քարտեզ

Յուով, հնագույն սինագոգ Աֆղանստանի Հերաթ քաղաքում։ Ներկայումս (2016) հնախարխուլ վիճակում է, ուր ոչ ոք չի այցելում, քանի որ քաղաքում հրեական համայնք այլևս չկա (ամբողջ Աֆղանստանի հրեական համայնքը 1 մարդ է)։ Սինագոգը տեղակայված է «հրեական թաղամասում» (Mahalla-yi Musahiya։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հետազոտողների՝ սինագոգը կառուցվել է 1393 թվականին[1]։ Մի ժամանակ այն 4 քաղաքային սինագոգներից մեկն էր[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի մի մասն օգտագործվում է որպես կացարան, այդ թվում՝ Հերաթի պատմական հուշարձանների բաժնի աշխատակցի կողմից։ 2009 թվականի տվյալներով շենքում տեղակայված է նաև մանկապարտեզ։ 1998 թվականին Աննեթ Իթիգը հարցում կատարեց և պարզեց, որ աղոթատեղիում և կանացի սրահում դեռևս պահպանվում են որոշ զարդարանքներ՝ պարսկական ոճի բուսական զարդակներ։ Թոռայի տապանը բարձրացվել է գետնի մակարդակից բարձր, դեպի որն աստիճաններ են տանում։ Բիման պահպանված է, իսկ սինագոգի պատերին եբրայերեն 3 արձանագրություն կա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Yu Aw synagogue in Herat». Isjm.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  2. Синагоги евреев Афганистана (ивр.)
  3. Ittig, Annette (2005 թ․ ապրիլի 5). «Documentation of Afghanistan Synagogues». International Survey of Jewish Monuments. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]