Յուլիան Սեմյոնովի հուշարձան (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Յուլիան Սեմյոնովի հուշարձան
Памятник Юлиану Семёнову в Ялте.jpg
Յուլիան Սեմյոնովի հուշարձանը
Յուլիան Սեմյոնովի հուշարձան (Յալթա)ը գտնվում է Երկիրում
Յուլիան Սեմյոնովի հուշարձան (Յալթա)
Կոորդինատներ 44°29′22.07432″ հս․ լ. 34°9′43.48645″ ավ. ե. / 44.4894650889° հս․. լ. 34.1620795694° ավ. ե. / 44.4894650889; 34.1620795694Կոորդինատներ: 44°29′22.07432″ հս․ լ. 34°9′43.48645″ ավ. ե. / 44.4894650889° հս․. լ. 34.1620795694° ավ. ե. / 44.4894650889; 34.1620795694
Գտնվում է Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Կառուցվել է 2012
Շինության ձևը քանդակ
Կառուցել է Ալեքսանդր Ռուկավիշնիկով
Ներկա վիճակը Կանգուն

Յուլիան Սեմյոնովի հուշարձան (ռուս.՝ Памятник Юлиану Семенову), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս գրող և հրապարակախոս Յուլիան Սեմյոնովին։ Տեղադրվել է 2012 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքի առափնյա փողոցում՝ «Օրեանդա» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող և հրապարակախոս Յուլիան Սեմյոնովի հուշարձանը 2012 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է Լենինի անվան առափնյա փողոցի և Գոգոլի փողոցի խաչմերուկում՝ «Օրեանդա» հյուրանոցի կենտրոնական մուտքի մոտ[2], որտեղ անցկացվել են նրա հիմնադրած Դետեկտիվ և քաղաքական վեպի միջազգային ասոցիացիայի համագումարները։ 1,8 մ բարձրությամբ բրոնզե արձանի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է[3]։

Քանդակագործը Յուլիան Սեմյոնովին պատկերել է զրույցի կամ հարցազրույցի ժամանակ. գրողը նստած է աթոռին, նոթատետրը ձեռքին, փոքր-ինչ առաջ է թեքված և ուշադիր լսում է զրուցակցին[3]։

Հուշարձանի գրանիտե պատին փորագրված է մեջբերում Յուլիան Սեմյոնովից. «Ես գրել եմ իմ գրքերը, որպեսզի մարդիկ հասկանան. հուսալքություն չկա, միշտ ելք կա, միայն պետք է ապավինենք սեփական ուժին և ամեն ինչում ու միշտ տեսնենք գեղեցիկը»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոնովի հիշատակը հավերժացնելու գաղափարի հեղինակները նրա դուստրերն են՝ Օլգան և Դարյան, որոնք ավելի վաղ Մուխալատկայում բացել էին գրողի հիշատակային տուն-թանգարանը, ինչպես նաև դիմել էին Յալթայի իշխանություններին՝ խնդրելով քաղաքում տեղ հատկացնել հուշարձանի համար։ «Գարնան տասնյոթ ակնթարթների» հեղինակը բազմիցս է եղել Յալթայում և այն շատ է սիրել[3]։

Գրողը հաճախ է կանգ առել «Օրեանդայում», երազել է հարևանությամբ բացել Ստեղծագործ գրողների ակումբ և «Շտիռլիցի մոտ» փոքր ռեստորան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 «ПАМЯТНИК ЮЛИАНУ СЕМЕНОВУ В ЯЛТЕ» 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Памятник Юлиану Семенову»