Յութա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յութա
Բնօրինակ անունЮта
Ի ծնե անունռուս.՝ Анна Владимировна Сёмина
Նաև հայտնի է որպեսЮта
Ծնվել էհունիսի 20, 1979(1979-06-20) (44 տարեկան)
Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ, ռոք, ֆոլկ ռոք, ռուսական շանսոն, գրանջ և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծուհի, ստեղնահար և երգերի հեղինակ
Գործիքներստեղնաշարային գործիքներ, վոկալ և վոկալիստ
Գործունեություն2000 - 2009
ԼեյբլQ24038511?, REAL Records, Мистерия звука, Nikitin?, Megaliner Records?, Monolith Records և United Music Group
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
ԿապվածԴմիտրի Վարշավչիկ, Սերգեյ Գալանին, Ալեքսանդր Ելին, Իգոր Ժիրնով, Ալեքսեյ Մակլակով, Մաքսիմ Նեկրասով, Յան Նիկոլենկո, Եվգենի Ռոյզման, Արկադի Սլավորոսով, Վլադիմիր Շահրին
ԱմուսինՕլեգ Օսիպով
Պարգևներ
մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին»
Կայքutamusic.ru

Յութա (իրական անունը՝ Աննա Վլադիմիրովնա Օսիպովա[1], մինչև ամուսնությունը՝ Սյոմինա[1]; հունիսի 20, 1979(1979-06-20), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս երգչուհի, երաժիշտ, սեփական երգերի հեղինակ և կատարող, կոմպոզիտոր։ «Յութա» խմբի հիմնադիր, գաղափարախոս, գեղարվեստական ղեկավար և վոկալիստ։ 2012 թվականի հունիսին հայտարարել է իր՝ մենակատարի կարիերայի մեկնարկի մասին[2]։

1985 թվականին ապագա երգչուհին իր ընտանիքի հետ հեռացավ հարազատ քաղաք Սվերդլովսկից (այժմ՝ Եկատերինբուրգ) Մոսկվա[3]։ 2000 թվականին Յութան ստեղծեց իր նույնանուն խումբը և սկսեց աշխատել իր առաջին ստուդիային ալբոմի վրա, որը թողարկվեց մեկ տարի անց: 2001 թվականից երգչուհին թողարկել է 10 ստուդիական ալբոմներ և 6 հավաքածուներ: Յութան ունի ավելի քան 40 կոմպոզիցիաներ, որոնք ստեղծել է հատուկ ֆիլմերի, սերիալների և ներկայացումների համար: Նրա «Жили-были» և «Хмель и солод» կոմպոզիցիաները ընդգրկվել են «Մեր Ռադիոյի» թոփ 500 լավագույն երգերի ցանկում[4]։ Յութան «Ոսկե գրամաֆոն» (2015 թվական)[5] և «Տարվա շանսոն» մրցանակների դափնեկիր է (2017 թվական)[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի հունիսի 20-ին Սվերդլովսկում ջազային երաժիշտների և ակադեմիական երգիչների ընտանիքում[7]։ Վաղ տարիքում զբաղվել է լողով, գեղարվեստական մարմնամարզությամբ, սովորել է դաշնամուր նվագել։ Երբ ապագա երգչուհին որոշեց գնալ դաշնամուրի դասերի, այդժամ նա չուներ երաժշտական կրթությունուն[8]։ Երրորդ կուրսից սկսած Տատիանա Մարկովիչի մոտ զուգահեռաբար սկսել է սովորել է ջազային վոկալ[3][8]։ Սվերդլոսկյան «Ապրիլյան Մարշ» խմբի անդամ Ալեքսադր Սեմյոնովնայից ոգևորված Յութան ստեղծեց իր սեփական խումբը[8]։ Երգչուհին ինքն է գրում երգի բառերը և մեղեդին, նաև հանդիսանում է իր պրոդյուսերը և վերադաշնակը[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու կարիերան Յութան սկսել է 1999 թվականին[10]։ Երկու տարի անց լույս տեսավ նրա դեբյուտային «Легко и даже изящно» ալբոմը[11]։ Նրան Ռուսաստանում անվանում են նաև «պիոներուհի»[8] և «Զեմֆիրայի հաջողված կլոն»[12]։

Նրա երկրորդ ալբոմը ստացավ «Хмель и солод» անվանումը և թողարկվեց 2002 թվականին «REAL Records» լեյբլի կողմից։ «Падать» երգը և ալբոմի գլխավոր կոմպոզիցիան դարձան տեղի ամենահեղինակավոր ռադիոկայանների մշտական դրվող երգերից մեկը[9][13]։ Հենց ինքը՝ ալբոմը, ըստ քննադատ Արթուր Գասպարյանի ստացվել է առավել թեթև և հնչեղ[8]։ Հենց այս նույն թվականին Յութան առաջին անգամ մասնակցեց «Նաշեստվիե» փառատոնին[14]։

2003 թվականին դուրս եկավ «Рожь и клевер» ալբոմը, որի մեջ ներառված էր Յութայի առաջին անգամ կատարած Եվգենի Ռոյզմանի գրած երգերը։ Նրա «Фиолетово-чёрный» և «Имя» սինգլները ակտիվորեն տարածվեցին բոլոր ռադիոեթերներում[15]։

Մեկ տարի անց «Никитин» լեյբլի օգնությամբ թողարկվեց «Девочка» ալբոմը։ Այս սկավառակի մեջ առաջին անգամ հնչեց «Ждали» սինգլը (Վլադիմիր Շահրինիի հետ դուետով), որը տեղ գտավ «Նաշ Ռադիոյի» ռոտացիայում[13]։ Մի շարք երաժիշտներ նշել են երգի հզորությունը, միևնույն ժամանակ երգչուհու չափազանց մարդկային ձայնը[3][16], ինչպես նաև զարմանալի, անսովոր և ներդաշնակ երաժշտական ալբոմի ձևավորումը[17]։ 2004 թվականին դուրս եկավ մի ալբոմ, որում ներառված էր Յութայի երգերի ռեմիքս տարբերակները։ Այն համարվեց ստուդիական, բայց երգչուհու ալբոմների ցանկում տեղ չգտավ[3]։

2005 թվականին Յութան փորձեց իր ուժերը, որպես կոմպոզիտոր։ Նրա «Солдаты» «Жили-были» և «Та самая девчонка» սերիլաների համար ստեղծած սաունդթրեքերը հնչեցին ռադիոներում[18]։ Այդ ժամանակ երգչուհին թողարկեց «Телерадиосны» անվամբ իր հինգերորդ ստուդիական ալբոմը[19]։ Յութան Հուդերմեսում մասնակցել է «Феникс. Возрождение жизни» փառատոնին և արժանացել է Չեչնիայի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը[20]։

2007 թվականի ապրիլին դուրս եկավ երգչուհու վեցերորդ ալբոմը՝ «После»: Համանուն երգը գրվել է Օլեգ Օսիպովի «После жизни» ֆիլմի համար և Սվերստապոլու կինոփառատոնի ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի[21]։ Երգի տեսահոլովակը բաղկացած է ֆիլմի կադրերից, որը մոնտաժավորվել է ռեժիսոր Ալեքսանդր Կուրիցինի կողմից[22]։ «Ревность» և «Имя» կոմպոզիցիաները (Ալեքս Մակլակովի հետ) դարձան հաջորդաբար «Солдаты» և «Прапорщик» սերիալների սաունդթրեքերը։ Ըստ Մարի Ցերեթելիի, ձայնասկավառակը ստացվել է մշակված և ավարտված[11]։ Ավելի ուշ Յութան դարձավ «Хранитель» սերիալի սաունդթրեքի հեղինակը[3]։

Մեկ տարի անց երգչուհին ձայնագրեց իր «На краю» ալբոմը։ Յութայի խոսքերով այս ձայնասկավառակը բեկումնային դարձավ իր համար[3]։ Ձայնասկավառակը իրենց ներկայացնում է սառը Ռիթմ ընդ բլյուզ և մաժորային հարմոնիա՝ գերակշռող ռոմանտիզմով[23]։ Ալբոմի գլխավոր կոմպոզիցիան գրվել է հատուկ Օլեգ Օսիպովի «Если бы да кабы» կոմեդիայի համար[24][25]։ «О нём» կոմպոզիցիան դարձել է «Провинциалка» սերիալի սաունդթրեքը[3]։

2009 թվականին Յութան հաղորդեց, որը իր ստեղծած «Յութա» խումբը այլևս գոյություն չունի[26]։ Երգչուհին մասնակցություն է ունեցել «Урок литературы» հաղորդմանը՝ ձայնագրելով մանկական աուդիոգրքեր, որտեղ ներառված էին մանկական մի շարք հեքիաթներ[26][27]։ 2012 թվականի հունիսին նա հայտարերց իր մենակատարի կարիերայի սկսման մասին և ասաց, որ հանդես է գալու Աննա Գերցեն անվան ներքո[2], բայց մի քանի ամիս անց փոխեց կեղծանունը՝ կրելով հինը՝ «Յութա»[26]։ Յութան երաժշտություն հորինեց братьев Сафроновых[28], «Ёлка у Барбоскиных»[29] և «Лунтик и его друзья» մանկական հաղորդումների համար[30], նաև սաունդթրեք «Доска почётных» ֆիլմի համար[31]։ 2013 թվականին Յութան նորից մասնակցեց «Նեշեստվիե» փառատոնին[32]։

Շարունակելով աշխատել ֆիլմերի համար, Յութան դարձավ «Пока станица спит» սերիալի սաունդթրեքի հեղինակ։ Նրա «Любимый мой» երգը դարձավ «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիր[5]։ 2014 թվականի գարնանը Յութան ներկայացրեց իր «Кстати» ալբոմը։ Ավելի աշ ալբոմը թողարկվեց ձայնապնակով[33]։

Սկավառակը թողարկումը իսկապես ժամանակին էր, քանի որ երեխաների ծնունդով և ամուսնու մահով պայմանավորված երկարատև բացակայությունից հետո երգչուհու վերադարձին շատերն էին անհամբեր սպասում։ Յութան հաստատում է, որ իրեն ուժեղ է զգում այնպիսի ուժեղ և զգայուն գործերում, ինչպիսիք «Кстати»-ն է, «Первое свидание»-ն, «Да нет»-ը և «Привет»-ը։ Այո, այս բոլոր երգերի մեջ շատ ցավ կա թաքնված,որը երգչուհին չի շահարկում, այլ դրա մասին խոսում է փոխաբերական իմաստով։ Կարծես Յութան կանգնած է խաչմերուկի սկզբին և մինչև վերջ չի կարողանումընտրել իր սեփական ոճը:Բայց նրա ստեղծագործական ներուժը կասկած չի հարուցում, որի պատճառով նրա ոլորապտույտ շրջադարձերին հետևելը անսովոր հետաքրքիր է։
Ելույթի ժամանակ, 2015 թվականի հոկտեմբեր

«Жили-были» և «Хмель и солод» կոմպոզիցիաները 2014 թվականին ընդգրկվել են «Նաշ Ռադիոյի» կազմած թոփ 500 լավագույն երգերի կազմում՝ զբաղեցնելով 67-րդ և 169-րդ հորզոնականներ[4].

2015 թվականին Յութան գրեց «Фамильные ценности» սերիալի սաունդթրեքը, այդ թվում «Быть как все» ռոմանսը։ Ռոմանսի ստեղծումը երգչուհու մոտ միտք առաջացրեց թողարկելու հատուկ ալբոմ, որտեղ ներառված կլինեն միայն ռոմանսներ[34]։ Երգչուհին մասնակցել է «Первозданная Россия» փառատոնին[35], որի ժամանակ թողարկել է «Славянский базар» սինգլը[36], ինչպես նաև ելույթներ է ունեցել Դոնեցկում և Լուգանսկում՝ աջակցելով չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների բնակիչներին[37][38]։ Ապրիլին Յութան թողարկեց իր «Невернувшийся солдат» սինգլը, որը տեղ գտավ լավագույն բալլադ հավաքածուում[39]։ Յութան նաև դուետ է ձայնագրել Սերգեյ Գալանինի հետ, սինգլը կոչվել է «Дверь на замке»[40]: 2016 թվականի մարտի 1-ին ռադիոկայաններում դեբյուտեց Յութայի «Мама», իսկ ավելի ուշ «За Россию» սինգլները[18]։

2016 թվականի հոկտեմբերի 11-ին United Music Group լեյբլի կողմից թողարկվեց Յութայի 10-րդ ալբոմը, որը ստացավ «Мои родные» անվանումը[41]։ Ըստ KM.RU -ի, ալբոմը 2016 թվականին թողարկված թոփ 10 ալբոմներից մեկն է[42]։ 2017 թվականի ապրիլին Յութան արժանացել է «Տարվա շանսոն» մրցանակին[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի նոյեմբերին Յութան ամուսնացավ ռեժիսոր և կինոպրոդյուսեր Օլեգ Օսիպովի հետ, ում հետ նա գրեթե երկու տարի հանդիպում էր[43]։ 2007 թվականի հոկտեմբերի 3-ին ծնվեց ընտանեկան զույգի առաջնեկը՝ Անատոլին[44]։ 2010 թվականի հուլիսի 30-ին ծնվեցին Եկատրերինա և Մարիա անուններով երկվորյակները[45]։ 2011 թվականի սեպտեմբերի 4-ին 42 տարեկան հասակում կարդիոսկլերոզից մահացավ Օլեգ Օսիպովը[46]։ Յութան ունի եղբայր, ով նկարիչ է, ռեժիսոր և նրա տեսահոլովակներից մեկի հեղինակն է[47]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յութայի առաջին ալբոմները իրենց մեջ ներառել են ռոք և գրանջ[8][11]։ Երգչուհուն համեմատել են Զեմֆիրայի հետ, ընդ որում՝ առանձնացնելով նրա ինքնությունը[12]։ Սկսած նրա առաջին թողարկումներից, քննադատները խոսել են երգչուհու ուժեղ ձայնի մասին[16]։ «Легко и даже изящно» դեբյուտային ալբոմից«Мел»վերնագրով կոմպոզիցիայի գեղեցիկ հնչողության հետ միասին քննադատները նշում են նաև այդ ալբոմի որոշակի պերճությունը[16] և ռոքնռոլային դրայվը[9]։

Խմբի երկրորդ սկավառակը «Хмель и солод»-ն է, ըստ քննադատ Արթուր Գասպարյանի, այն իրենից ներկայացնում է փոփ երաժշտության և գրանջայի սիմբիոզ[8]։ Նա նշում է երաժշտության մեջ ծանրության և շքեղության նվազման մասին, որոնց փոխարեն արդեն տեսանելի են թեթևությունն ու եթերայնությունը[8], որը նման է Օլգա Արեֆևայի արվեստին[48]։ Յութան հեշտորեն կարողանում է իր արվեստի մեջ համադրել տարատեսակ ոճեր, սկսած արխաիկ ռիթմ-ընդ-բլյուզից և վերջացրած ագրեսիվ պանկով[49]։

Մարիա Ցերեթելին է համարում, որ երգերի երաժշտական ձևավորումը միշտ մնում է զարմանալի, անսովոր և ներդաշնակ[11]։ Սակայն Ալեքսեյ Մաժաևը Յութայի կարիերան բնութագրել է ոչ հիթային[16], չնայած նրա՝ հայտնի դառնալու մեծ ցանկությանը[16], և անկեղծորեն[16],նրան համեմատում է երգչուհի Նատալիի հետ[50]։ Այդուհանդերձ, քննադատը դրականորեն է գնահատում երգչուհու կողմից քնարական ստեղծագործությունների կատարումը[50][51]։

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվական - Легко и даже изящно
  • 2002 թվական - Хмель и солод
  • 2003 թվական - Рожь и клевер
  • 2004 թվական - Remixed
  • 2004 թվական - Девочка
  • 2005 թվական - Телерадиосны
  • 2007 թվական - После
  • 2008 թվական - На краю
  • 2014 թվական - Кстати
  • 2016 թվական - Мои родные

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվական — Любовное настроение
  • 2009 թվական — Лучшие песни. Новая коллекция
  • 2009 թվական — Лучшая коллекция (mp3-сборник)
  • 2014 թվական — MP3play. Юта
  • 2015 թվական — Любимый мой. Лучшие песни
  • 2015 թվական — Имя. Лучшие баллады

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարեթիվ Սինգլ[18][52] Ֆորմատ Ալբոմ
2001 Мальчик, ты чей? Տեսահոլովակ, թվային տարածում Легко и даже изящно
Авария Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Мел Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
2002 Хмель и солод Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում Хмель и солод
Падать Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Одинокое шоссе Ռադիոռոտացիա, թվային տարածում
2003 Ты не я Ռադիոռոտացիա, թվային տարածում Рожь и клевер
Имя Ռադիոռոտացիա, թվային տարածում
Фиолетово-чёрный Ռադիոռոտացիա, թվային տարածում
Белая вьюга Ռադիոռոտացիա, թվային տարածում
2004 Жили-были Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում Девочка
Ждали Ռադիոռոտացիա, թվային տարածում
Далеко Ռադիոռոտացիա, թվային տարածում
Жили-были (remix) Ռադիոռոտացիա, թվային տարածում
Неба поровну Ռադիոռոտացիա, թվային տարածում
2005 Та самая девчонка Ռադիոռոտացիա, թվային տարածում Телерадиосны
Любви моей Ռադիոռոտացիա, թվային տարածում
Моё поколение Ռադիոռոտացիա, թվային տարածում
Хмель и солод 2 Ռադիոռոտացիա, թվային տարածում
Миру мир Ռադիոռոտացիա, թվային տարածում
Соль на коже Ռադիոռոտացիա, թվային տարածում
2006 Чуть неуверенно Ռադիոռոտացիա, թվային տարածում После
После Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Ревность Ռադիոռոտացիա, թվային տարածում
2008 На краю Ռադիոռոտացիա, թվային տարածում На краю
Костры-мосты Ռադիոռոտացիա, թվային տարածում
О нём Ռադիոռոտացիա, թվային տարածում
2014 Кстати Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում Кстати
Любимый мой Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Прости-прощай Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
Первое свидание Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում
2015 Невернувшийся солдат Ռադիոռոտացիա, տեսահոլովակ, թվային տարածում Мои родные
2016 Мама Ռադիոռոտացիա, թվային տարածում
За Россию Ռադիոռոտացիա, թվային տարածում
О нём Ռադիոռոտացիա, թվային տարածում
2017 Прости Ռադիոռոտացիա, թվային տարածում

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 — «Мальчик, ты чей?» (Ռեժիսոր՝ Դենիս Լարիոնով)
  • 2001 — «Авария» (Ռեժիսոր՝ Անդրեյ Ռոս)
  • 2001 — «Мел» (Ռեժիսոր՝ Պյոտր Պասկով, Կոնստանտին Արեֆև)
  • 2002 — «Падать» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոլոհա)
  • 2002 — «Хмель и солод» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոլոհա)
  • 2004 — «Жили-были» (Ռեժիսոր՝ Յարոսլավ Պիլունսկի)
  • 2007 — «После» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Կուրիցին, Ալեքսանդր Շմիդտ)
  • 2014 — «Любимый мой» (Ռեժիսոր՝ Սոֆիա Վիբորնովա, Անդրեյ Արտյուա)
  • 2014 — «Кстати» (Ռեժիսոր՝ Օլեգ Սյոմին)
  • 2015 — «Невернувшийся солдат» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոլեսնիկով)
  • 2015 — «Первое свидание» (Ռեժիսոր՝ Նինա Դյագիլևա, Դանիլա Զոտով, Ասյա Ֆրի)
  • 2016 — «Прости-прощай» (Ռեժիսոր՝ Ալեքսանդր Զամիսլով, Ելենա Նովիկովա)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում տրված են այն ֆիլմերի և սերիալների ցանկը, որտեղ Յութան հանդիսանում է կոմպոզիտոր[3][53]:
  • 2004-2013 թվական - Զինվորները
    • 2004 թվական - Զինվորները. Բարև վաշտ, Նոր տարի!
    • 2004 թվական - Զինվորները. Հայրենիքի պաշտպանի օրը
    • 2007 թվական - Колобков. իսկական գնդապետը
    • 2007 թվական - Ծովային հոգին
    • 2007 թվական - Прапорщик Шматко, или Ё-моё
    • 2007 թվական - Զինվորները. Նոր տարի, քո դիվիզիան!
    • 2008 թվական - Бородин. Возвращение генерала
    • 2008 թվական - Смальков. Կրկնակի շանտաժ
    • 2008 թվական - Զինվորները. Дембельский альбом
  • 2005-2006 թվական - Ուսանողները
  • 2005 թվական - Զբոսաշրջիկները
  • 2005 թվական - Ֆիրմային պատմություն
  • 2006 թվական - Петя Великолепный
  • 2007 թվական - Կատաղածը
  • 2007 թվական - Մայրիկի աղջիկները
  • 2008 թվական - Կյանքից հետո
  • 2008 թվական - Գավառացի կինը
  • 2009 թվական - Պաշտպան
  • 2011 թվական - Տղամարդկային կանացի խաղ
  • 2011-2012 թվական - Լավրովի մեթոդը
  • 2012 թվական - Если бы да кабы
  • 2013 թվական - Բարբոսկինների եղևնին (ներկայացում)
  • 2013 թվական - Լունտիկը և իր ընկերները (ներկայացում)
  • 2013 թվական - Чудесариум Братья Сафроновы (шоу)
  • 2014 թվական - Пока станица спит
  • 2015 թվական - Фамильные ценности

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Певица Юта — биография, фото». УзнайВсё. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  2. 2,0 2,1 «Юта стала Анной Герцен». NEWSmuz.com. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Биография». Официальный сайт певицы. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  4. 4,0 4,1 «500 лучших песен «Нашего радио»». «Наше радио». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  5. 5,0 5,1 ««Бунтари» попали в список номинантов «Золотого граммофона»». InterMedia. 2015 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  6. 6,0 6,1 Евгения Владыкина. (2017 թ․ ապրիլի 10). «Певица Юта призналась в любви к ижевчанам». Комсомольская правда. Ижевск. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  7. «Юта». Меганциклопедия Кирилла и Мефодия. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Артур Гаспарян. «Юта. «Хмель и солод»». Российский рок в лицах. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 Лейла Гучмазова. (2002 թ․ հունիսի 18). «Юта. «Хмель и солод»». Vashdosug.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  10. «Юта: «Я пою для тех, кому мои чувства близки и созвучны»». Музыкальная газета. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Мария Церетели. (2007 թ․ հունիսի 26). «Юта. «После»». NEWSmuz.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  12. 12,0 12,1 «Юта. «Легко и даже изящно»». Российский рок в лицах. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  13. 13,0 13,1 «Юта в эфире». «Наше радио». 2014 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  14. «Фестиваль «Нашествие». История». Официальный сайт фестиваля. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  15. «Юта. «Рожь и клевер»». Российский рок в лицах. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Алексей Мажаев. (2001 թ․ մայիսի 16). «Юта. «Легко и даже изящно»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  17. «Юта. «Девочка»». Российский рок в лицах. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Юта. Синглы. Ротация». Tophit. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  19. Гуру Кен. (2006 թ․ փետրվարի 11). «Юта. «tелерадиосны»». NEWSmuz.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  20. «Сильная музыка сильной женщины». Звуки.ру. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  21. «Юта получила спецприз за свою киномузыку». NEWSmuz.com. 2008 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  22.  Юта. «После»
  23. Гуру Кен. (2008 թ․ նոյեմբերի 17). «Юта. «На краю»». Официальный сайт Гуру Кена. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  24. ««На краю». Обложка альбома». Discogs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  25. «Новый альбом Юты называется «На краю»». NEWSmuz.com. 2008 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  26. 26,0 26,1 26,2 «Новая музыка Юты!». «Наше радио». 2013 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  27. «Юта и Григорян провели «Урок литературы». Очередь Зверя и Хелависы». NEWSmuz.com. 2009 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  28. «Юта написала музыку для шоу Сафроновых». NEWSmuz.com. 2012 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  29. Антон Крайний. (2012 թ․ դեկտեմբերի 28). «Лучшие новогодние музыкальные шоу для детей и взрослых». КМ.RU. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  30. «Юта написала саундтрек к «Лунтику»». InterMedia. 2013 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  31. «Российская певица Юта рассказала историю создания гимна для проекта «Доска почётных»». 1tv.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  32. «На «Нашествии-2013» выступление «Мельницы» прервали «Беркуты», а Юта продемонстрировала трусы». InterMedia. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  33. «Дискография Юты пополнится первым винилом». InterMedia. 2014 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  34. «Юта запела романсы и готовит новый альбом». InterMedia. 2014 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  35. «Юта осваивает профессию фотографа». «Русское радио». 2015 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  36. «Звёзды «Шансон ТВ» на «Славянском базаре» в Витебске». Официальный сайт фестиваля. 2015 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  37. «Новости ДНР. Обзор за 31.08.2015 года». Au-donetsk.ru. 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  38. «День рождения Луганска позволил горожанам забыть о выстрелах». LifeNews. 2015 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  39. «Юта. «Имя. Лучшие баллады»». Discogs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  40. «Сергей Галанин и Юта презентовали «Дверь на замке»». NEWSmuz.com. 2015 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  41. Гуру Кен. (2016 թ․ սեպտեմբերի 21). «Юта. «Мои родные»». Официальный сайт Гуру Кена. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  42. Денис Ступников. (2017 թ․ հունվարի 15). «Десять лучших российских музыкальных альбомов 2016 года». КМ.RU. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  43. «Певица Юта вышла замуж за продюсера сериалов «Солдаты» и «Студенты»». InterMedia. 2006 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  44. «Юта родила сына». InterMedia. 2007 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  45. «Юта родила двойню». NEWSmuz.com. 2010 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  46. «Муж Юты скончался». NEWSmuz.com. 2011 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  47. «Юта представила клип «Кстати»». NEWSmuz.com. 2014 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  48. Наталья Светлакова. (2002 թ․ հուլիսի 8). «Юта. «Хмель и солод»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  49. «Юта. «Девочка»». Ofmusic.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  50. 50,0 50,1 Алексей Мажаев. (2014 թ․ ապրիլի 17). «Юта. «Кстати»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  51. Алексей Мажаев. (2008 թ․ դեկտեմբերի 16). «Юта. «На краю»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  52. «Юта. Синглы. Ротация». Красная звезда. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  53. «Юта. Фильмография». ԿինոՊոիսկ. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ, հոդվածներ