Յորդան Մինև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յորդան Մինև
Йордан Милчев Минев
Yordan Minev.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1980(1980-10-14)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Պազարջիկ, Բուլղարիա
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բոտև
Համար 25
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2001 ԲուլղարիաՀեբրե 5 (1)
2001—2003 Բուլղարիա Բելասիցա 41 (1)
2004 Բուլղարիա Ռոդոպու 10 (0)
2004 Բուլղարիա Հեբրե 15 (1)
2005—2008 Բուլղարիա Բոտև 105 (4)
2009—2011 Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) 42 (1)
2011 Բուլղարիա Բոտև 10 (1)
2011—2017 Բուլղարիա Լյուդոգարցեմ 131 (0)
2015—2017  Բուլղարիա Լյուդոգարցեմ-2 6 (1)
2017—այժմ Բուլղարիա Բոտև 2 (0)
Ազգային հավաքական
2008—2015 Բուլղարիա Բուլղարիա 24 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յորդան Միլչև Մինև (բուլղար․՝ Йордан Милчев Минев; հոկտեմբերի 14, 1980(1980-10-14)[1], Պազարջիկ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, «Բոտև» ակումբի և Բուլղարիայի ազգային հավաքականի պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորդանը սկսել է կաիերան իր հայրենի քաղաքի՝ «Հեբրե» ակումբի կազմում: 2001-2003 թվականներին նա հանդես է եկել «Բելասիցու» ակումբի կազմում Պետրիչա քաղաքից, այդ ակումբի կազմում նա անցկացրել է 41 խաղ և խփել է 1 գոլ: 2004 թվականի հունվարից հունիս ամիսներին հանդես է եկել «Ռոդոպու» ակումբի կազմում, իսկ տարվա վերջում նա հանդես է եկել «Հեբրե» ակումբի կազմում: 2005 թվականին նա տեղափոխվել է «Բոտև» ակումբի կազմ: 2009 թվականի հունվարին նա պայմանագիր է կնքել Բուլղարիայի գործող չեմպիոն «ԲԿՄԱ» (Սոֆիա) ակումբի հետ: Հետագայում Յորդանը ակումբում խաղացել է հիմնական կազմում՝ որպես աջ պաշտպն: 2011 թվականի մարտին Յորդանը ստիպված է եղել լքել «ԲԿՄԱ» ակումբի կզմը, քանի որ ակումբի գլխավոր մարզչ դարձավ Միլենա Ռադուկովիչը: Նույն թվականին նա տեղափոխվել է Պազգրադ քաղաքի «Լյուդոգորցեմ» ակումբի կազմ, որի կազմում հասել է մեծ հաջողությունների իր կարիերայի ընթացքում, Երկու անգամ նա դարձել է գավաթի դափնեկիր, և երկրի սուպերգավաթակիր:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերի 19-ին Յորդանը կատարել է իր նորամոտը ազգային թիմի կազմում՝ Սերբիայի դեմ ընկերական խաղի ժամանակ, այդ խաղում նրա թիմը պարտվել է 1:6 հաշվով, որը դարձավ Սավո Միլաշևիչի վերջին խաղը հավաքականի կազմում[2]: Յորդանը հաջորդ անգամ հրավեր է ստացել հավաքականի կողմից մասնակցելու 2011 թվականի հոկտեմբերին մասնակցելու Ուելսում անցկացվող 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերին, նա այդ խաղերի ժամանակ եղել է պահեստայինների նստարանին: Յորդանը իր զույգ եղբոր Վեսելինոմի հետ առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2012 թվականի մայիսի 26-ին, Նիդերլանդների դեմ ընկերական խաղի ժամանակ, նրանց թիմը պարտվել է 1:2 հաշվով[3]: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ Յորդնը անփոփոխ խաղացող էր թիմի հիմնական կազմում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորդանի եղբայրը Վեսելինն է, նա նույնպես ֆուտբոլիստ է: Խաղացել է «Հեբրե», «Բելասուցե» և «Բոտև» ակումբների կազմում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ
  • Բուլղարիայի գավաթի դափնեկիր: 2010/11
Լուդոգարեց
  • Բուլղարիայի չեմպիոն (3): 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16
  • Բուլղարիայի գավաթի դափնեկիր (2): 2011/12, 2013/14
  • Բուլղարիայի սուպերգավաթի դափնեկիր (2): 2012, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Сърбия ни разцепи с 6:1, Бербо напусна, Данчев вдига луд скандал по Канал 1» (Bulgarian)։ blitz.bg։ 2008-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-23-ին։ Վերցված է 2012-04-26 
  3. «Netherlands vs. Bulgaria matchcast» (Bulgarian)։ topsport.bg։ 2012-05-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-01-ին։ Վերցված է 2012-05-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]