Յորդանկա Ֆանդիկովա
Յորդանկա Ֆանդիկովա բուլղար․՝ Йорданка Фандъкова և բուլղար․՝ Йорданка Асенова Фандъкова | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Սամոկով, Սոֆիայի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Education and Science?, Mayor of Sofia Capital Municipality?, Mayor of Sofia Capital Municipality?, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | GERB |
Պարգևներ և մրցանակներ | |
Yordanka Fandakova Վիքիպահեստում |
Յորդանկա Ֆանդիկովա (բուլղար․՝ Йорданка Асенова Фандъкова, ապրիլի 12, 1962[1], Սամոկով, Սոֆիայի մարզ, Բուլղարիա), բուլղարարացի ուսսուցիչ և քաղաքագետ, Սոֆիայի առաջին կին քաղաքապետն է[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թվականի ապրիլի 12–ին՝ Սամոկաովում։
Ավարտել է Սոֆիայի՝ Դոբրի Վոյնիկովի անվան № 35 ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ վարժարանը։
Ավարտել է Սոֆիայի Ս. Կլիմենտ Օհրիդսկու անվան համալսարանի ռուսական բանասիրության բաժինը։
1985 թվականին ընդունվել է Վլադիսլավ Քերմատիկի անվան թիվ 73 միջնակարգ դպրոց՝ որպես ուսուցիչ։ 1998թ.- ից դարձել է նույն դպրոցի տնօրենը։
Հոկտեմբերին Ֆանդակովան արձակուրդ է գնացել Սոֆիայի քաղաքապետի ընտրություններում նախընտրական արշավի պատճառով և նրան փոխարինել է կրթության և գիտության փոխնախարար Սերգեյ Իգնատովը, որն ընտրություններում, նրա հաղթանակից հետո, նշանակվել է կրթության նոր գիտության նոր նախարար[3][4]։
2009թ. նոյեմբերի 15-ին նա ընտրվել է Սոֆիայի քաղաքապետ։ 2009 թվականի նոյեմբերի 15-ին կայացած ընտրություններում ֆանդակովան ստացել է ընտրողների ձայների 66,23 տոկոսը[5]։
Ամուսնացած է մանկաբույժ Յուրի Ֆանդիկովի հետ։ Դստեր անունը Միխաելա է, թոռանը՝ Ալեքս։
Ֆանդիկովան համարվում է վարչապետ Բոյկո Բորիսովի ակտիվ կողմնակիցը («Զինանշան» կուսակցություն) և հանդիսանում է 2020թ.համաբուլղարյան ցույցերի ընթացքում բողոքողների քննադատության օբյեկտներից մեկը, որոնց մասնակիցները պահանջում են նրա հրաժարականը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սոֆիայի բժշկական զննության հաշվետվություն
-
Բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված ԵՄ– համախմբման քաղաքականության ձեռքսեղմմանը
-
2018 թ․ նոյեմբեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Strazha.bg
- ↑ Յորդանկա Ֆանդիկովան դարձել է Բուլղարիայի մայրաքաղաքի առաջին կին քաղաքապետը
- ↑ Right-wingers to back GERB’s Fandukova to be mayor of Sofia Արխիվացված 2012-03-29 Wayback Machine, Sofia Echo / sofiaecho.com, October 13, 2009
- ↑ Доц. Сергей Игнатов ще замества Йорданка Фандъкова като министър на образованието (bg) Արխիվացված Հուլիս 6, 2011 Wayback Machine, BNR, October 19, 2009
- ↑ «Final Results: New Mayor of Sofia Fandakova Elected with 66,23%». novinite.com. 2009 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորդանկա Ֆանդիկովա» հոդվածին։ |
|