Յոհան Պաշ
Յոհան Պաշ շվեդ.՝ Johan Pasch | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1706[1][2][3] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Վախճանվել է | հունվարի 16, 1769[1][2][3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Michael Toppelius? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Հայր | Danckwardt Pasch den äldre? |
Johan Pasch Վիքիպահեստում |
Յոհան Պաշ (շվեդ.՝ Johan Pasch, մարտի 12, 1706[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա - հունվարի 16, 1769[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Պաշը ծնվել է 1706 թվականի մարտի 12-ին Ստոկհոլմում։ Նա շվեդ հայտնի նկարիչների ընտանիքի ներկայացուցիչ է։ Դիմանկարիչ Լորենց Պաշ Ավագի (1702-1766)[4] կրտսեր եղբայրն է, Շվեդիայի ազատ արվեստների թագավորական ակադեմիայի անդամներ Լորենց Պաշ Կրտսերի (1733-1802) և Ուլրիկա Պաշի (1735-1796) հորեղբայրը։
Յոհան Պաշը սովորել է Շվեդիայի գեղանկարչության ակադեմիայում, ապա Հոլանդիայում ու Փարիզում։ Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է որպես թագավորական ամրոցների դեկորատոր։ Դասավանդել է Շվեդիայի արվեստների ակադեմիայում։
1748 թվականից եղել է պալատական նկարիչ, 1758 թվականից՝ պալատի ինտենդանտ։
Ի տարբերություն իր դիմանկարիչ եղբոր՝ Յոհան Պաշը հայտնի է եղել որպես նկարիչ-դեկորատոր։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման եղել են ալեգորիկ աշխատանքները, որոնք պատկերել են տարվա չորս եղանակները կամ չորս մայրցամաքները, որ բնութագրական են ֆրանսիական ռոկոկոյի համար։ Հեղինակել է նաև մի քանի դիմանկարներ։
Յոհան Պաշի աշխատանքներից առավել հայտնի է «Գեղատեսիլ հավեր» («Hönstavlan», 1747) նկարը, որը պատկերում է պալատական կանանց ընտանի կենդանիների մարմիններով[5]
Յոհան Պաշի նկարներ ներկայում ցուցադրվում են Ուպսալայի համալսարանի գրադարանում[6] և Շվեդիայի ազգային թանգարանում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Johan Pasch (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ Lorens Pasch den äldre, Svenskt biografiskt lexikon
- ↑ Ըստ որոշ տվյալների՝ նկարում պատկերված են կրոնարքայադուստր Լովիսա Ուլրիկան ու նրա շքախմբի կանայք, իսկ աքաղաղը հավանաբար ակնարկում է Շվեդիայի հայտնի պետական գործիչ Կարլ Տեսինին։
- ↑ Uppsala universitetsbibliotek
- ↑ Nationalmuseum
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johan Pasch(շվեդ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Պաշ» հոդվածին։ |
|