Յոհաննես Շթրաթե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննես Շթրաթե
Յոհաննես Շթրաթեն Համբուրգում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJohannes Strate
Ի ծնե անունՅոհաննես Շթրաթե
Ծնվել է17 մարտի, 1980[1]
Գերմանիա Բրեմեն, Գերմանիա
ԵրկիրԳերմանիա
ԺանրերՓոփ ռոք
ՄասնագիտությունԵրաժիշտ
Գործիքներվոկալ, կիթառ
Գործունեություն2002–այժմ
ԼեյբլSony BMG
ԱնդամակցությունRevolverheld?
Կայքjohannesstrate.de/.com
 Johannes Strate Վիքիպահեստում

Յոհաննես Շթրաթե (մարտի 17, 1980(1980-03-17)[2], Բրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի երգիչ և Revolverheld խմբի մենակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհաննես Շթրաթեն ծնվել է 1980 թ. մարտի 17-ին Բրեմենում քաղաքում, դաշնակահարի և ուսուցչի ընտանիքում։ Նա մեծացել է Վորպսվեդեում, 10 տարեկան հասակում սկսել է նվագել կիթառ։ 4 տարի անց նա ստեղծել է իր ռոք խումբը` Second Floor-ը, որի հետ էլ երեք տարով պայմանագիր է կնքել[3]։ Խմբի միակ պաշտոնական սինգլը եղել է „Tut mir leid (Ich kann nicht anders)”-ը, որը նաև հայտնվել է VIVA Hits հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականում։ 2002 թվականի ձմռանը Kristoffem Hünecke-ի, Nielsem Grötsch-ի, Jakobem Sinn-ի և Florianem Speer-ի հետ ստեղծել է Revolverheld խումբը, որը այդ ժամանակ կոչվել է Manga: 2011 թվականի սեպտեմբերի 30-ին թողարկվել է Յոհաննեսի առաջին սոլո ալբոմը` Die Zeichen stehen auf Sturm-ը, որը նա ստեղծել է Ֆիլիպ Սթեյնքի հետ։

2014 թվականին մասնակցել է The Voice Kids-ին որպես ժյուրիի անդամ և խմբի ավագ, Լենա Մայեր-Լանդրութի և Հեննինգիեմ Վեհլանդի հետ։ 2015 թվականին նորից մասնակցել է այդ նախագծին որպես ժյուրի, Լենայի և Մարկ Ֆրոսթերի հետ[4]։

Յոհաննեսը ամուսնացած է Աննա Անջելինա Վոլֆերսի հետ[5]։ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, լույս աշխարհ է եկել զույգի առաջին որդին` Էմիլը[6]։

Յոհաննես Շթրաթեն Համբուրգում

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Ամենաբարձր հորիզոնական[7] Ծանոթագրություններ
DE AT CH
2011 Die Zeichen stehen auf Sturm 21
(3 շաբաթում)
Պրեմիրերա. 2011 թվականի սեպտեմբերի 30

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարթեիվ Անվանում Ամենաբարձր հորիզոնական[7] Ծանոթագրություններ
DE AT CH
2011 Es tut mir weh dich so zu sehen
Die Zeichen stehen auf Sturm
73
(1 շաբաթում)
Պրեմիերա։ 2011
2012 Ich mach meinen Frieden mit mir
Die Zeichen stehen auf Sturm
Պրեմիերա. 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. myfanbase - Revolverheld
  2. Discogs — 2000.
  3. Strate: Vita prosieben.de
  4. The Voice Kids: Lena Meyer-Landrut und Johannes Strate bleiben, Mark Forster kommt
  5. «Revolverheld Johannes bekommt ein Kind von ihr». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Anna Wolfers & Johannes Strate: Baby ist da!
  7. 7,0 7,1 Chartquellen: DE Արխիվացված 2018-02-05 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]