Յոհաննեսբուրգի պլանետարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Յոհաննեսբուրգի պլանետարիում (Յոհաննեսբուրգի մոլորակադիտարան, անգլ.՝ Johannesburg Planetarium), առաջին լիաչափ պլանետարիումը Աֆրիկայում և երկրորդը Հարավային կիսագնդում, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում: Բացվել է 1960 թվականի հոկտեմբերի 12-ին, պատկանում է Ուիտուոտերստրանդի համալսարանին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Յոհաննեսբուրգում աստղադիտարանի շինարարության մասին հայտարարվեց 1956 թվականին քաղաքի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությունների ժամանակ: Որոշվեց սկսել միջոցներ հավաքագրել արդեն կառուցված աստղադիտարանի համար Եվրոպայից պրոյեկտոր ձեռք բերելու համար: Բանակցություններ սկսվեցին Համբուրգի քաղաքապետարանի աշխատակազմի հետ 1930 թվականին կառուցված պրոյեկտորի նախագծի ձեռքբերման վերաբերյալ: Սակայն Համբուրգի իշխանությունները պայման առաջ քաշեցին, որ մինչև Աստղադիտարանի պրոյեկտորի Յոհաննեսբուրգ տեղափոխելն այն պետք է ամբողջությամբ արդիականացվի Օբերկոխենում գտնվող «Ցեյս» ընկերության գործարանում, որը մասնագիտացված է օպտիկայի արտադրության բնագավառում: Համբուրգի աստղադիտարանի պրոյեկտորը անմիջապես ապամոնտաժվեց, փոխադրվեց Օբերկոհեն հիմնանորոգվեց և ամբողջությամբ արդիականացվեց: Պրոյեկտորի նոր շենքի շինարարության առաջին նախագիծը կազմվել է 1958 թվականին, իսկ շինարարությունը սկսվել է 1959 թվականին: Աստղադիտարանի բացումը կատարվել է 1960 թվականի հոկտեմբերի 12-ին[1]: Երկար տարիներ աստղադիտարանը իրականացրել է երկնային մարմինների դիտարկումներ, կազմակերպել դասախոսություններ և սեմինարներ[2][3]: Յոհաննեսբուրգի աստղադիտարանի գործունեության հիմնական ուղղություններից է համարվում տիեզերքի վերաբերյալ բնագիտական գիտելիքների տարածումը: 2010 թվականին Յոհաննեսբուրգի աստղադիտարանը նշում էր իր հիսնամյակը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Planetarium History»։ www.planetarium.co.za։ Վերցված է 2017-05-22 
  2. Reporter Staff։ «Bright light over Johannesburg: Meteor or prawns?»։ The M&G Online։ Վերցված է 2017-05-22 
  3. Parker Faranaaz։ «Sun halo piques South Africans' interest»։ The M&G Online։ Վերցված է 2016-12-19 
  4. Mohlala Thabo։ «Jo'burg planetarium celebrates»։ The M&G Online։ Վերցված է 2017-05-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]