Jump to content

Յոլյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոլյան կատու
Mythological feline, բանահյուսական կերպար, սուրբծննդյան կերպար Խմբագրել Wikidata
Մասն էGermanic folklore
 Nordic folklore
  Icelandic folklore Խմբագրել Wikidata
ԵրկիրԻսլանդիա Խմբագրել Wikidata

Յոլյան կատու (իսլ.՝ Jólakötturinn), իսլանդական դիցաբանական կերպար, հրեշային սև կատու՝ ցլի մեծության, որն ապրում է Իսլանդիայի սարերում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում գրի է առնվել սև կատվի պատմությունը, որը ապրում է սարերի մի քարանձավում։ Յոլյան կատվի հետ են ապրում հսկա հրեշ Գրիլան` անկարգ երեխաների գողը, նրա ամուսինը` ծույլ Լեպալուդին (Leppalúði) և նրանց որդիները՝ Յոլասվայնարները (իսլանդական Ձմեռ պապերը)։ Յոլյան կատուն գիշերները ման է գալիս և ուտում նրանց, ովքեր Նոր տարուն նոր զգեստներ չեն հագել։ Այլ վարկածով նա ուտում է միայն տոնական հյուրասիրությունները։ Չնայած դրան՝ Իսլանդիայում նրան, ով նոր շոր չի հագնում Նոր տարուն ասում են՝ «նա իր վրա հագել է յոլյան (ամանորյա) կատվին» (hann fór í jólaköttinn), այսինքն՝ իր համար պրոբլեմներ է ստեղծել։