Յոզեֆ Վացինովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Վացինովսկի
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1937(1937-07-09)[1]
Ծննդավայր Ռատիշկովիցե
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 4, 2023(2023-12-04)[2] (86 տարեկան)
Դիրք հարձակվող

Յոզեֆ Վացինովսկի (չեխ․՝ Josef Vacenovský, հուլիսի 9, 1937(1937-07-09)[1], Ռատիշկովիցե - դեկտեմբերի 4, 2023(2023-12-04)[2]), չեխոսլովակացի ֆուտբոլիստ, 1960 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Վացինովսկին ծնվել է 1937 թվականի հուլիսի 9-ին[3]։ Իր խաղային կարիերան սկսել է Պրահայի «Դուկլաում», որի կազմում հանդես է եկել 12 տարի։ Ակումբի կազմում դարձել է Չեխոսլովակիայի բազմակի չեմպիոն և մասնակցել եվրոպական չեմպիոնների գավաթի մի քանի խաղերի։ Կարիերայի վերջին տարիներն խաղացել Է Բելգիայի «Գենտ» և «Լոկերեն» ակումբներում։

Խաղային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։

Յոզեֆ Վացինովսկին մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, 86 տարեկան հասակում[4]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Յոզեֆ Վացինովսկին ընդգրկվել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցել 1960 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Առաջնությանը նա եղել է պահեստայինների կազմում, սակայն հավաքականի հետ դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։

Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում միակ խաղն անցկացրել է 1964 թվականի սեպտեմբերի 13-ին, Լեհաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում։ Վացինովսկին մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դուկլա», Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխոսլովակիայի վեցակի չեմպիոն (1957/58, 1960/61, 1961/62, 1962/63, 1963/64, 1965/66)
  • Չեխոսլովակիայի քառակի գավաթակիր (1960/61, 1964/65, 1965/66, 1968/69)

Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1960)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Zemřel fotbalista Vacenovský, šestinásobný mistr republiky s Duklou (չեխերեն)
  3. «Zemřel bývalý ligový fotbalista – reprezentant Josef Vacenovský» (չեխերեն). FK Dukla Prague. 2023 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Zemřel fotbalista Vacenovský, šestinásobný mistr republiky s Duklou» (չեխերեն). iDNES.cz. 2023 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]