Յոզեֆ Գրուբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յոզեֆ Գրուբեր
Joseph Gruber (1963).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը ասվտրիացի
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1912
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1967(1967-09-29) (55 տարեկանում)
Մահվան վայր Վիեննա, Ավստրիա
Դիրք հարձակվող
կիսապաշտպան

Յոզեֆ Գրուբեր (գերմ.՝ Joseph Gruber, 1912, մայիսի 4, Վիեննա, Ավստրիա1967, սեպտեմբերի 29, Վիեննա), ավստրիացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Իր ներկայիս համբավը վաստակել է Նիդերլանդներում ապրած տարիներին՝ լինելով «ԴՎՍ», «ԴՈՒՍ», «Այաքս Ամստերդամ», «Վենլո» ֆուտբոլային ակումբների գլխավոր մարզիչը։

Նրա գլխավորած ֆուտբոլային ակումբը՝ «ԴՈՒՍ»-ը, 1957-1958 թվականների մրցաշրջանում դարձել է Նիդերլանդների չեմպիոն։

1967 թվականից իր ֆուտբոլային մարզչի կարիերան շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Ֆանթոմս» ֆուտբոլային ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Գրուբերը առավել հայտնի էր որպես Պեպի Գրուբեր։ Ծնվել է 1921 թվականի մայիսի 4-ին Ավստրիայի Վիեննա քաղաքում։ 1954 թվականին սկսել է իր մարզչական կարիերան Նիդերլանդներում` հոլանդաբնակ Արնհեմ քաղաքը ներկայացնող «Վինես» ֆուտբոլային ակումբում։

Երեք մրցաշրջանում Յոզեֆը կարողանում է ակումբը դարձնել հոլանդական առաջին դիվիզիոնի անդամ։

Որպես ֆուտբոլային մարզիչ, Յոզեֆը 1956 թվականի օգոստոսին երկրորդ անգամ զբաղեցրել է հոլանդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ 1957 թվականին Յոզեֆը լքել է «Վիտես» ֆուտբոլային ակումբը և զբաղեցրել է «Ուտրեխտ» ֆուտբոլային ակումբի մարզչի պաշտոնը[1]:

Առաջին մրցաշրջանում իսկ ակումբը հաղթել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը[2]:

1962 թվականից Յոզեֆ Գրուբերը գլխավորել է հոլանդական Ամստերդամ քաղաքը ներկայացնող «Այաքս» ֆուտբոլային ակումբը։ 1962-1963 թվականներին թիմը զբաղեցրել է Նիդերլանդների գավաթի երկրորդ տեղը՝ դառնալով Հոլանդիայի փոխչեմպիոն։ Առաջատարը ՊՍՎ-ն էր[3]:

Ֆուտբոլային մարզչի պաշտոնը կարիերան ավարտել է 1966 թվականին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Muller trainer van Nederlands elftal» (հոլանդերեն)։ Leeuwarder Courant։ 15 августа 1956-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-06-07 
  2. «Limping Phantoms eye loop lead against bays» (անգլերեն)։ Pittsburgh Post-Gazette։ 1967-06-27։ Վերցված է 2010-06-07 
  3. «De van de Pitssburg Phantoms» (հոլանդերեն)։ Leeuwarder Courant։ 1967-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-06-07 
  4. «Frans De Munck nu trainer Vitesse» (հոլանդերեն)։ Leeuwarder Courant։ 1956-09-03։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 2010-06-07