Յոակիմ Բրոդեն
Յոակիմ Բրոդեն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Joakim Brodén |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1980 (44 տարեկան) Ֆալուն, Շվեդիա |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փաուեր մետալ և մետալ |
Մասնագիտություն | երգիչ և երգերի հեղինակ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Սաբատոն |
Կայք | sabaton.net |
Ստորագրություն | |
![]() |
Յոակիմ Բրոդեն (շվեդ.՝ Joakim Brodén; հոկտեմբերի 5, 1980, Ֆալուն, Շվեդիա), շվեդ երաժիշտ, վոկալիստ, բասիստ, ռիթմ-կիթառիստ, ստեղնաշարային գործիքահար, ֆրոնտմեն, շվեդական «Sabaton» խմբի երգերի տեքստերի և երաժշտության հեղինակ։ Ելույթ է ունեցել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են «Van Canto», «Desert» և Raubtier, իսկ «Stormwind» խմբի հետ հանդես է եկել որպես սեսիոն ստեղնաշարային գործիքահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 5-ին Ֆալուն քաղաքում։
Sabaton
[խմբագրել | խմբագրել կոդը]
19 տարեկանում միացել է «Sabaton» խմբին, երբ «Aeon» խմբի անդամը սկսեց ռեֆորմացվել և պատրաստվել «Moon Music Studio»-յում կայանալիք ձայնագրմանը։ Խմբի անդամ-հիմնադիրը 1 տարվա ընթացքում միավորեց իր ուժերը «Օսկար Մոնտելիուսի» և Յոակիմ Բրոդենի հետ, ով տեսել էր կազմի մի քանի փոփոխություններ, և տղաները որոշեցին սկսել նոր կյանք և խմբի անվանումը փոխեցին «Sabaton»։ Այսօր կատարում է հիմնական վոկալային պարտիաներ ու նվագում է ստեղնաշարային գործիքների վրա։
1995-2005 թվականներին՝ մինչև «Primo Victoria» ալբոմի թողարկումը, վոկալից բացի նվագել է ստեղների վրա։ Ինչպես նաև «Carolus Rex» ալբոմի ձայնագրումից և ստեղնահարի՝ Դանիել Մյուրի հեռացումից հետո՝ 2012 թվականին, համերգին՝ «The Hammer Has Fallen» երգի կատարման ժամանակ, Բրոդենը նվագում է սինթեզատորի վրա։ 2011 թվականի համերգներից մեկում «40:1» երգի կատարման ժամանակ նա նվագել է բաս կիթառ, իսկ Blu-ray Swedish Empire Live տեսարաններից մեկում փորձերի և մի քանի կատարումների ժամանակ նվագում է բաս։
Հայտնի է, որ 2003 թվականին ստեղնաշարային գործիքների վրա նվագել է «Stormwind» ակումբում։
Van Canto
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին գերմանական «Van Canto» խմբին «Primo Victoria» քավերի ձայնագրման համար անհրաժեշտ էր Յոակիմի օգնությունը։ Բացի երգի ձայնագրումից մասնակցել է դրա տեսահոլովակի նկարահանմանը։
Desert
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին «Star of Delusive Hopes» ալբոմի «Lament for Soldier's Glory» երգի ձայնագրման համար հրավիրվել է իսրայելական «Desert» խումբ։ Որպես երկրորդ վոկալիստ մասնակցել է նրանց խմբի համերգային շրջագայությանը, այդ ակումբի հիմնական վոկալիստի՝ Ալեքսեյ Ռայմառի հետ միասին։
Raubtier
[խմբագրել | խմբագրել կոդը]«Swedish Empire» համերգային շրջագայության ժամանակ Բրոդեն Շվեդիայում մի քանի անգամ հանդես է եկել «Raubtier» խմբի հետ, որն իր հերթին հանդես է եկել «Sabaton»-ի հետ միասին։
Գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիթառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gibson SG Standart Ebony — «Gibson» ընկերության արտադրության էլեկտրոկիթառ, նկատվել է 2012 թվականին Շվեդիայում կայացած համերգներից մեկում, «The Book of Heavy Meta» երգի կատարման ժամանակ[1]։
- LTD EC - «Resist and Bite» երգի կատարման ժամանակ
- Fender Stratocaster- на Wacken Open Air 2015 - «Resist and Bite» երգի կատարման ժամանակ
Բաս կիթառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- LTD B-104 — LTD ընկերության արտադրության բաս կիթառ, օգտագործվել է «World War» շրջագայության մի քանի ելույթների ժամանակ[2]
- ESP Forest B — ESP ընկերության արտադրության բաս կիթառ, Պեռ Սունդստրյոմի կիթառը հիմնականում օգտագործվել է 2012-2013 թվականների մի քանի կատարումների ժամանակ[3]։
Ստեղնաշարային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roland RD-700 NX — Roland ընկերության արտադրության սինթեզատոր, օգտագործվել է 2012 թվականին՝ «The Hammer Has Fallen» երգի կատարման ժամանակ[4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
- В составе Sabaton
- 2000 — Fist for Fight
- 2005 — Primo Victoria
- 2006 — Attero Dominatus
- 2007 — Metalizer
- 2008 — The Art of War
- 2010 — Coat of Arms
- 2011 — World War Live: Battle of the Baltic Sea
- 2012 — Carolus Rex
- 2013 — Swedish Empire Live
- 2014 — Heroes
- Van Canto խմբի հետ համագործակցություն
- Desert խմբի հետ համագործակցություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոակիմ Բրոդեն» հոդվածին։ |
|