Յիսկինիա Նիեջվեջա
Յիսկինիա Նիեջվեջա (Արջի քարանձավ) | |
---|---|
լեհ. Jaskinia Niedźwiedzia | |
Տեսակ | էքսկուրսիոն անձավ |
Երկիր | Լեհաստան |
Վարչատարածքային միավոր | Kletno? |
Երկարություն | 2000 |
Լայնություն | 94 |
Յիսկինիա Նիեջվեջա (ընթերցվում է` Yaskeenya Niecwiedza, նշանակում է` Արջի Քարանձավ) Սնիեզնիկ լեռների ամենաերկար քարանձավն է, այդ լեռները համարվում են Սուդետի սարերի մի մասը։ Այն հայտնաբերվել է 1966 թվականին Լեհաստանի Կլետնո գյուղի մոտակայքում։ Այն հայտնի է քարանձավային արջի բազմաթիվ մնացորդներով (Ursus spelaeus):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավի առաջին 200մ-ը (660 ոտնաչափ) հայտնաբերվել 1966 թվականի հոկտեմբերին Կլետնո III նորաստեղծ քարհանքում հանքարդյունաբերության գործընթացի ընթացքում։ 1967 թվականին հայտնաբերվեցին նոր միջանցքներ՝ ներառյալ Sale pałacowe-ի միջին մասերը (թարգմանաբար՝ պալատական սրահներ), իսկ 1972 թվականի հունվարին հայտնաբերվեցին ամենացածրադիր մասերը։ Քարանձավի նոր հատվածները հայտնաբերվել են 2014-ից 2015 թվականներին։ Ընդհանուր առմամբ, քարանձավն ունի ավելի քան 2 կմ երկարություն (1,2 մղոն) և ներկայումս ամենաերկար քարանձավն է Սուդետի լեռներում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը գտնվում է Կլեչնիցա հովտի աջ կողմում՝ Սուդետի լեռների զանգվածային Սնիեզնիկ Կլոդզկի մասում։ Յիսկինիա Նիեջվեջան գտնվում է 790 մ բարձրության վրա, Գորա Ստրոմա լեռան վրա (1,166,8 մ)։
Բրածո կենդանիների մնացորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավի ներսում հայտնաբերվել է պլեյստոցեն կենդանիների ոսկորների հարուստ գտածոներ, հիմնականում կաթնասունների, ինչպիսիք են` գորշ արջը, քարանձավային առյուծը, բորենին, գորշ գայլը, վարազը և այլն։ Ոսկորային գտածոների մեջ գերակշռում էին քարանձավային արջի ոսկորները, որոնք կազմում էին պեղումների գրեթե 90%-ը[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քարանձավի հատակագիծը
-
Արջի քարանձավի տաղավարի մուտքը
-
Քարանձավային առյուծի և քարանձավային արջի կմախքներով ցուցադրություն տաղավարի ներսում
-
Քարանձավային արջի կմախքը տաղավարի ներսում
-
Քարանձավի բնական մուտքը
-
Սպելեոտեմներ քարանձավի ներսում
-
Կասկադներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Praca Zbiorowa, "Jaskinia Niedźwiedzia w Kletnie. Badanie i udostępnianie", Polska Akademia Nauk, Ossolineum, Wrocław 1989, ISBN 8304030373.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Praca Zbiorowa, "Jaskinia Niedźwiedzia w Kletnie. Badanie i udostępnianie", Polska Akademia Nauk, Ossolineum, Wrocław 1989, 8304030373. (pl) with (en) summary.
- Jaskinie Sudetów praca zbiorowa pod red. Mariana Puliny, Polskie Towarzystwo Przyjaciół Nauk o Ziemi, Warszawa 1996, 83-900997-9-9 (pl).
- Jaskinia Niedźwiedzia w Kletnie. 40 lat eksploracji, badań, ochrony i turystyki praca zbiorowa pod red. Wojciecha Ciężkowskiego, Wydawnictwo "Maria", Wrocław-Kletno 2006, 83-60478-16-3 (pl).