Jump to content

Յասոպինա Տուրնոգրայսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասոպինա Տուրնոգրայսկայա
սլովեն.՝ Josipina Urbančič Turnograjska
Ծննդյան անունգերմ.՝ Josepha Constantia Anna Urbantschitsch
Ծնվել էհուլիսի 9, 1833(1833-07-09)[1]
ԾննդավայրPreddvor, Սլովենիա
Վախճանվել էհունիսի 1, 1854(1854-06-01)[2][3] (20 տարեկան)
Վախճանի վայրԳրաց, Ավստրիական կայսրություն[1]
ԳերեզմանFriedhof St. Leonhard[4]
Գրական անունTurnograjska
Մասնագիտությունկոմպոզիտոր, գրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԱմուսինLovro Toman?
ԱզգականներՔրիստոֆ Վալց և Victor Urbantschitsch?
 Josipina Urbančič Վիքիպահեստում

Յասոպինա Տուրնոգրայսկայա (սլովեն.՝ Josipina Urbančič, հուլիսի 9, 1833(1833-07-09)[1], Preddvor, Սլովենիա - հունիսի 1, 1854(1854-06-01)[2][3], Գրաց, Ավստրիական կայսրություն[1]), սլովենացի գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յասոպինա Տուրնոգրայսկայայի կիսանդրին Գրադ Տուրնում

Յասոպինան ծնվել է Գրադ Տուրնում (Ավստրիական կայսրություն), որն արտացոլվել է իր ազգանվան մեջ՝ Տուրնոգրայսկայա։

Երբ առաջին անգամ տպագրության է ուղարկել իր հոդվածը «Slovenska Bčela» գրական ամսագիր, Յասոպինան անվան ծագումը բացատրել է հետևյալ կերպ․ «Սլովենացի տղաները ձգտում են ցուցադրել իրենց ուժն ու արժանիքները, իսկ ինչու՞ սլովենացի աղջիկները չեն կարող այդպիսի ցանկություն ունենալ։ Ահա թե ինչու ես որոշեցի ինչ-որ բան գրել իմ նուրբ լեզվով։ Այժմ համարձակվում եմ իմ հավաքածուից մի բան ուղարկել և խնդրում եմ հրատարակել այն։ Թող իմ անունը լինի Յասոպինա Տուրնոգրայսկայա, քանի որ իմ տունը Գրադ Տուրնն է»։

Յասոպինան մասնավոր անձանցից կրթություն է ստացել Գրադ Տուրնում, մասնավորապես ստացել է երաժշտության, կրոնի, լատիներենի ու իտալերենի դասեր։

Նա ինքնուրույն սովորել է ֆրանսերեն։ 1849 թվականից հետո նրա նոր ուսուցիչը սովորեցրել է հին հունարեն, բնական գիտություններ ու պատմություն՝ շեշտը դնելով սլովենական պատմության վրա։ Դա դարձել է Յասոպինայի հայրենասիրական զգացմունքների զարթոնքի կատալիզատորը, և նա գրող դառնալու որոշում է կայացրել։ 1850 թվականին նա նշանադրվել է բանաստեղծ Լովրո Թոմանի հետ, որ հետագայում դարձել է հաջողակ փաստաբան և ազդեցիկ քաղաքական գործիչ։

Թոմանը իրավունք էր ուսանել Գրացում, և նրա աշխատանքի ժամանակ նրանք ակտիվ նամակագրական կապ են պահել։ Պահպանվել է ավելի քան 1,000 նամակ, որոնցից որոշ նամակների չափը հասնում է քսանհինգ էջի։

Նամակները հետաքրքիր են ոչ միայն այն առումով, որ արտացոլում են սիրահարների զգացմունքներն ու հարաբերությունները, այլև ներկայացնում են 19-րդ դարակեսի սլովենական առօրեական կյանքի առանձնահատկությունները։

1853 թվականին նրանք ամուսնացել են։ Աշխատանքի բերումով Թոմանն ընդմիշտ հաստատվել է Գրացում։

Յապոնինան մահացել է ծննդաբերությունից մեկ տարի անց դրանից առաջացած բարդությունների հետևանքով։ Նա եղել է ընդամենը 21 տարեկան։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ

  • Boris, Zora 1852
  • Carigrajski Patriarh, Slovenec 1851
  • Cesar v Ljubljani, 1850
  • Domoljubje, 1850
  • Donava, 1854
  • Hoja iz Preddvora na Turn, 1850
  • Izdajstvo in sprava, Slovenska bčela 1851
  • Jelen, 1850
  • Jesen, 1850
  • Kakor bo božja volja, tako pa bo, 1850
  • Katarina, ruska carica
  • Lep izgled ljubezni do sovražnikov, 1850
  • Marula,1851, Vodnikov spomenik 1859
  • Moč vesti, 1851
  • Na grobu Prešerna, 1851
  • Nedolžnost in sila, Slovenska bčela 1851
  • Nepoznani dvobojnik, 1851
  • Nesrečen prepir, 1850
  • Nikola Zrinji, največji slavjanski vojak, 1851
  • Očetova kletev, 1850
  • Petelin, 1850
  • Poljski rodoljub, 1850
  • Pomlad
  • Popotnik, 1850
  • Povračilo, 1850
  • Razvaline Pustiga grada, 1850
  • Rožmanova Lenčica, Zora 1852
  • Slavljanski mučenik, Slovenska bčela 1851
  • Sodba Bretislavova, 1850
  • Spitignejev in udova, 1851
  • Sprava, 1850
  • Svatoboj puščavnik, Slovenska bčela 1851
  • Svoboda, 1850
  • Svobodoljubna Slavjanka, 1850
  • Trdoslav, Zora 1852
  • Vilica, 1851
  • Vojvoda Ferdinand Brannšveigovski in francozki v vojski vjeti oficirji, 1850
  • Zvestoba do smrti, Slovenska bčela 1851

Երգեր

  • Zmiraj krasna je narava
  • Noč na grobu
  • Smereka
  • Յասոպինա Տուրնոգրայսկայայի մշակութային ընկերություն(Kulturno društvo Josipine Turnograjske)
  • Plaketa Josipine Turnograjske
  • Յասոպինա Տուրնոգրայսկայայի փողոց Լյուբլյանայում (Ulica Josipine Turnograjske, Ljubljana)
  • Յասոպինա Տուրնոգրայսկայայի փողոց Մարիբորում (Ulica Josipine Turnograjske, Maribor)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Toman, Josephine (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 44. — S. 243.
  2. 2,0 2,1 2,2 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.)ÖAW. — doi:10.1553/0X00326DEF
  3. 3,0 3,1 3,2 Slovenska biografija (словен.)Znanstvenoraziskovalni center Slovenske akademije znanosti in umetnosti. — ISSN 2350-5370
  4. Find A Grave — 1996.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nataša Budna Kodrič. Zgodba Josipine Turnograjske in Lovra Tomana. Kronika 51 (2003), 197—216.
  • Mira Delavec. Moč vesti. Ljubljana: Primus, 2009.
  • Mira Delavec. Nedolžnost in sila, življenje in delo Josipine Urbančič Turnograjske (1833—1854). Kranj: Gorenjski glas, 2004.
  • Ivan Lah. Josipina Turnograjska: Njeno življenje in delo. Maribor: Mariborske tiskarne, 1921.
  • Helga Glušič, Sto Slovenskih Pripovednikov (Ljubljana: Prešernova družba, 1996) ISBN 961-6186-21-3
  • Alenka Šelih et al., Pozabljena polovica: portreti žensk 19. in 20. stoletja na Slovenskem (Ljubljana: SASA, 2007)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասոպինա Տուրնոգրայսկայա» հոդվածին։