Յասոն Տրալացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յասոն, հույն դերասան Արտաշատի թատրոնում, Արտավազդ Բ-ի ժամանակ։ Մասնակցել է մ.թ.ա. 53 թ. Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ներկայացմանը։ Ըստ հռոմեացի պատմիչի, երբ Խառանի ճակատամարտում պարտված Մարկոս Կրասոսի գլուխը, Սուրեն զորավարի կողմից բերվել է Արտաշատ և ներկայացվել Արտավազդ Բ-ին և պարթևաց արքա Օրոդեսին, Յասոնը վերցրել է գլուխը և արտասանել.

Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս
- Յասոն Տրալացի

Իրականում նա պետք է արտասաներ այս հատվածը ձեռքում պահելով եղջերվի բուտաֆորային գլուխը։ Յասոնի հնարանքը մեծ ցնծությամբ է ընդունվում։

Այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգությամբ
- Պլուտարքոս