Յան Ռյապոշ
Յան Ռյապոշ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սեղանի թենիսիստ և Paralympic athlete |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 28, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Heľpa, Brezno District, Սլովակիա |
Յան Ռյապոշ (սլովակ.՝ Ján Riapoš, սեպտեմբերի 28, 1968, Heľpa, Brezno District, Սլովակիա), սլովակ մարզիկ, Պարաօլիմպիկ խաղերի մասնակից (սեղանի թենիս), Պարաօլիմպիկ խաղերի քառակի չեմպիոն և արծաթե մեդալակիր. Ռյապոշից ավելի շատ տիտղոսներ ունի միայն Գենրիտե Ֆարկաշը (5 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ)։ Սլովակիայի պարաօլիմպիկ կոմիտեի և Սլովակիայի սահմանափակ կարողություններով մարզիկների միության նախագահն է[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին Յան Ռյապոշը ենթարկվել է ավտովթարի՝ ստանալով ողնաշարի վնասվածք[2]։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Լոնդոնում անցկացված ամառային Պարաօլիմպիկ խաղերում Յան Ռյապոշը հասել է լավագույն արդյունքի՝ հաղթելով ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցությունում Ռաստիսլավ Ռևուցկու և Մարտին Լյուդրովսկու հետ միասին[3][4]։
2016 թվականին 47 տարեկան հասակում մասնակցել է Պարաօլիմպիկ խաղերին Ռիո դե Ժանեյրոյում։ Անհատական հաշվարկում քառորդ եզրափակչում հաղթել է չեխ Իրժի Սուխանեկին՝ արդյունքում զբաղեցնելով հինգերորդ տեղը։ Թիմային հաշվարկում եղել է չորրորդը[5]։
Սպորտից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին Ռյապոշը դարձել է Սլովակիայի հաշմանդամ մարզիկների միության նախագահ, 2003 թվականին՝ Սլովակիայի պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ[1][6]։
2006 թվականի օգոստոսի 31-ին Սլովակիայի նախագահ Իվան Գաշպարովիչը Ռյապոշին շնորհել է Լյուդովիտ Շտուրի երրորդ դասի շքանշան հաշմանդամների համար սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[7]։
Յան Ռիպոշը սովորել է հասարակական գիտություններ Տրնավայի համալսարանի առողջապահության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետում[4]։
2014 թվականի Սլովակիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ հրապարակավ սատարել է Ռոբերտ Ֆիցոյին[8]։
208 թվականի նոյեմբերի 19-ին Սուրբ Ելիզավետայի առողջապահության և սոցալական աշխատանքի քոլեջում Յան Ռյապոշին շնորհվել է պատվավոր դոկտորի (փիլիսոփայության դոկտոր) կոչում «արտասահմանում Սլովակիան ներկայացնելու և 25 տարի սահմանափակ կարողություններով մարզիկների հետ աշխատելու համար»[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Ján Riapoš» (սլովակերեն)։ www.osobnosti.sk։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-27-ին։ Վերցված է 2019-04-24
- ↑ «RIAPOS Jan»։ stats.ipttc.org։ Վերցված է 2019-04-24
- ↑ «Table Tennis at the London 2012 Paralympic Games - Men's Teams Classes 1-2»։ Paralympic Games (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-24-ին։ Վերցված է 2019-05-29
- ↑ 4,0 4,1 «Jan Riapos - Table Tennis - Paralympic Athlete | London 2012» (անգլերեն)։ London 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2019-04-24
- ↑ «RIAPOS Jan»։ Paralympic Movement (անգլերեն)։ 2016
- ↑ «Ján Riapoš» (սլովակերեն)։ aktuality.sk։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-21-ին։ Վերցված է 2019-04-24
- ↑ «Prezident SR Ivan Gašparovič udelil štátne vyznamenania»։ Kancelária prezidenta SR։ 2006-08-31։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-03-ին։ Վերցված է 2019-04-24
- ↑ Samuel Migaľ։ «Prekvapenie roka! Expriateľ Radičovej podporuje Fica» (սլովակերեն)։ www.noviny.sk։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-25-ին։ Վերցված է 2019-04-24
- ↑ «Ján Riapoš získal čestný doktorát» (սլովակերեն)։ Webmagazín TERAZ։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-25-ին։ Վերցված է 2019-04-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յան Ռյապոշը(անգլ.) Պարաօլիմպիկ սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կայքում